Զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Շաքիի բնակելի տներից մեկը․ տանտիրուհին վնասվածք է ստացել
Այսօր զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակելի տներից մեկը։
Գյուղապետ Ռուբեն Մանուչարյանի փոխանցմամբ՝ տղամարդը վնասել է տանտիրուհուն՝ նրա երեք երեխաների ներկայությամբ։
Իրավապահները տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։ Դեպքի վայրում արյան հետքեր են հայտնաբերվել: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։
«Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է գյուղապետը:
ԱԱԾ-ի տվյալներով՝ Շաքիում հայտնված զինված տղամարդը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է։ Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել էր նրա՝ ծառայության վայրից հեռանալու մասին՝ նշելով, որ նա կարող է ապօրինաբար հատել Հայաստանի սահմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն