Submitted by Անի Երյան on
Այսօր զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակելի տներից մեկը։  Գյուղապետ Ռուբեն Մանուչարյանի փոխանցմամբ՝ տղամարդը վնասել է տանտիրուհուն՝ նրա երեք երեխաների ներկայությամբ։  Իրավապահները տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։ Դեպքի վայրում արյան հետքեր են հայտնաբերվել: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։  «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», –

Զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Շաքիի բնակելի տներից մեկը․ տանտիրուհին վնասվածք է ստացել

Այսօր զինված ադրբեջանախոս տղամարդը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակելի տներից մեկը։

Գյուղապետ Ռուբեն Մանուչարյանի փոխանցմամբ՝ տղամարդը վնասել է տանտիրուհուն՝ նրա երեք երեխաների ներկայությամբ։

Իրավապահները տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։ Դեպքի վայրում արյան հետքեր են հայտնաբերվել: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

«Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է գյուղապետը:

ԱԱԾ-ի տվյալներով՝ Շաքիում հայտնված զինված տղամարդը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող է։ Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել էր նրա՝ ծառայության վայրից հեռանալու մասին՝ նշելով, որ նա կարող է ապօրինաբար հատել Հայաստանի սահմանը։

Add new comment