Երբ ՔՊ-ն արդեն լրիվ կեղտոտված ու վարկաբեկված կլինի, «Ռեստարտը» կարող է աշխատել որպես ճերմակ և անբիծ վերնաշապիկով արևմտամետ «Պլան Բ»
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
Չգիտեմ, նկատել եք թե ոչ, բայց «Ռեստարտը» կուսակցություն է կառուցում։
Խոսքս ոչ թե ստորագրություններ հավաքելու, հանրագումար կազմակերպելու կամ թղթաբանական նման այլ գործողությունների մասին է, այլ իրական կուսակցաշինության. իմաստներ և բովանդակություն գեներացնելու, դրա շուրջ համակիրներ մոբիլիզացնելու, համակիրներին համապատասխան գիտելիք և հմտություններ տալու, կուսակցության ենթակառուցվածքներ ստեղծելու։ Կողքից նկատելի է նաև դաշտը քարտեզագրելու, կապեր ստեղծելու, դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքը։
Այդ ամենն արվում է ոչ թե հայկական քաղաքական դաշտին բնորոշ քաղքենիական դախությամբ, այլ բավականին հավես ... մմմ .... (gamification բառը հայերեն ինչպե՞ս է թարգմանվում) ... մի խոսքով, այ դրանից։
Տեղյակ չեմ դա իրենց սեփական միտքն է, թե եվրոպաներից են իրենց դրդել (ամենայն հավանականությամբ երկուսը միասին)... Ինչ-որ պահի, երբ ՔՊ-ն արդեն լրիվ կեղտոտված ու վարկաբեկված կլինի, Ռեստարտը կարող է աշխատել՝ որպես ճերմակ և անբիծ վերնաշապիկով արևմտամետ «Պլան Բ»։
Հ.Գ. Այս գրառումը ուզում էի սկսել «Մինչ ընդդիմությունը զբաղված է...» բառերով, հետո հասկացա, որ չգիտեմ, թե ինչով է զբաղված հայրենի ընդդիմությունը։ Հինգ–վեց րոպե մտածում էի և «մուկ տշել» արտահայտությունից բացի որևէ այլ բան մտքիս չեկավ։
#վնիզապնը
Հ.Հ.Գ. Լուսանկարը «Ռեստարտի» ֆեյսբուքյան էջից։
Ավելացնել նոր մեկնաբանություն