Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակներն Արցախով և «Թրամփ-զանգեզուրյան միջանցքով» բնավ չեն սահմանափակվում. փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
Երևույթները պետք է այնպես անվանել, որ առավելագույնս ստույգ նկարագրվի երևույթի էությունը։ Գովազդային կարգախոսները մեզ խաբելու համար են, ու հիմարություն է դրանք կրկնելը։
Այն, ինչով արդեն 3 տարի է Նիկոլը մեզ զբաղեցնում է, ոչ թե «իրական», այլ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ Հայաստան է։
Բայց դա էլ է միջանկյալ փուլ, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակներն Արցախով և «Թրամփ-զանգեզուրյան միջանցքով» բնավ չեն սահմանափակվում։
Նիկոլը սա շատ լավ գիտի, թեպետ իրեն լսողների վախերը փորձում է փարատել «հոյս այև, էս մեկն արդեն ֆսյո՝ հաստատ հարատև ա լինելու» հեքիաթով։
Ըստ այդմ ամեն անգամ, երբ լսեք ինչ-որ մեկն օգտագործում է նիկոլական այդ տերմինը, ուղղե՛ք իրեն, ասեք. «Պարտադրված Հայաստան»։
Ընդ որում ոչ թե Ալիևի ու Էրդողանի կողմից Նիկոլին պարտադրված, այլ Ալիևի, Էրդողանի և հենց Նիկոլի կողմից հայ ազգին պարտադրված...
Ավելացնել նոր մեկնաբանություն