Submitted by H.Aslanyan on
Սահակյան

Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն «անհիմն» են՝ ներկայացրեք Ումբակիում պահվող հայ բանտարկյալների փաստաթղթերը. իրավապաշտպանը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ:

2026 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն «անհիմն» էր որակել Ռուբեն Վարդանյանի կողմից՝ իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ բարձրացրած հարցերը։ Այս պատասխանն ուշագրավ է ոչ այնքան նրանով, թե ինչին է պատասխանում, այլ նրանով, թե ինչից է խուսափում։

1. Մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել:

Հարազատների հետ տեսակցությունների և առաջարկված մարդասիրական այցի վերաբերյալ լռությունը խոսուն է։ Աշխատակազմը պնդում է, որ ընտանիքի հետ կապն ապահովվում է։ Կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Միակ առկա կապը հեռախոսային է, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Վերոնիկա Զոնաբենդի այցին աջակցելու վերաբերյալ դիմումները Պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել հունիսին և հուլիսին։ Դրանք շարունակում են մնալ անպատասխան։ Միաժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները բացահայտորեն գրում են, որ եթե նա մեկնի Բաքու, կարող է ձերբակալվել։ Ահա թե գործնականում ինչ է նշանակում «ընտանիքի հետ կապն ապահովվում է»։

2. Փոխարենը պատասխան է տրվում մի հարցի, որը ոչ ոք նրան չի ուղղել։ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ Գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։ Բժշկական զննության մասին հայտարարությունը չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան։

3. Պաշտպանի ներկայացրած պատասխանները հիմնավորված չեն ապացույցներով և փաստաթղթերով։ Այսպես. աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել։ Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել մեկ անգամ՝ հունիսի 19-ին։ Որևէ հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել։ Չեն ներկայացվել նաև նրա անունից ուղարկված գրավոր դիմումների՝ ըստ էության պատասխանները։

Եթե ամենշաբաթյա հեռախոսազանգերն իսկապես հասանելի են յուրաքանչյուր բանտարկյալի, ապա ինչո՞ւ է Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում մեկուկեսից ավելի քան երկու ամիս։ Հեռախոսազանգերի գրանցամատյանները կարող են անմիջապես պատասխանել այս հարցին։

Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձևաթղթերը, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի տրամադրվել։

Այդ պատճառով օգոստոսի 20-ին հայց է ներկայացվել Բաքվի վարչական դատարան, որը գրանցվել է միայն վերջերս։ Հունիսից օգոստոս Պաշտպանի աշխատակազմ է ուղարկվել առնվազն վեց գրավոր դիմում՝ բժշկական հետազոտությունների, տեսազանգերի, 916 թեժ գծի, նրա հետ հանդիպման և հարազատների հետ տեսակցությունների վերաբերյալ։ Դրանցից ոչ մեկին պատասխան չի տրվել։

Նույն պատկերն է նաև փաստաբանի հասանելիության հարցում։ Տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։ Սեպտեմբերի 16-ին նրա մուտքը մերժվել է՝ հաստատության ղեկավարի բացակայության պատճառաբանությամբ։ Սեպտեմբերի 19-ին Պաշտպանը հայտարարել է, որ բանտարկյալների իրավունքներն ապահովվում են։

Սեպտեմբերի 22-ին փաստաբանին կրկին մերժել են նույն պատճառաբանությամբ։ Այդ պատճառով հարցը հարկադրված տեղափոխվել է դատարան․ հանդիպումը թույլ չտալու փաստով հայց է ներկայացվել հաստատության վարչակազմի դեմ։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև հղում է կատարում իր աշխատակազմի իրականացրած այցելություններին։ Սակայն զավեշտն այն է, որ հենց այն կառույցը, որն այդ այցելությունները ներկայացնում է որպես արդյունավետ վերահսկողության ապացույց, արդեն քննադատվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ լուրջ խախտումների վերաբերյալ արժանահավատ պնդումներին արձագանքելիս «իր գործառույթներն արդյունավետորեն չիրականացնելու» համար, ինչը, Կոմիտեի գնահատմամբ, «վկայում է անկախության բացակայության մասին»։

Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտարկյալի վերաբերյալ փաստաթղթերը՝ հարազատների հետ տեսակցությունների, հյուպատոսական հասանելիության վերաբերյալ, հեռախոսազանգերի գրանցամատյանները, նրանց դիմումներին տրված գրավոր պատասխանները, նոտարական ծառայությունների և անկախ պաշտպանի հասանելիության գրանցումները։ Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացույց չէ։

Հ.Գ. Բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է Ռուբեն Վարդանյանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։ Ինչպես նաև անպատասխան են մնում բարձրացված այն հարցերը, որոնց հայտարարությունը խուսափել է պատասխանել:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Երեխա
9-ամյա հայ երեխան հարձակման է ենթարկվել Իսրայելում
Ալիև
TRIPP-ը կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային կենտրոն․ Ալիև
Պայթյուն
2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան
Տիգրան
3 տարի առաջ այս օրը ՊԲ վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով 300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել․ Աբրահամյան
Նիկոլ
Վճռականորեն առաջ ենք մղում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. Փաշինյան
Կրեմլ
Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը
Սահակյան
Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն «անհիմն» են՝ ներկայացրեք Ումբակիում պահվող հայ բանտարկյալների փաստաթղթերը. իրավապաշտպանը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին
Թուրքիա
Թուրքիան մտադիր է զենք-զինամթերք արտահանող երկրների լավագույն 10-յակում ընդգրկվել
Բենիամին
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ Էրդողանին մեղադրելով այն ժխտելու մեջ
Միրզոյան
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել են Նյու Յորքում
Նիկոլ
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում. մանրամասներ
Պապոյան
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել․ նախարար
ՊՆ
Կրկին զինծառայող է մահացել
Զորք
Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից
Զելենսկի
Զելենսկին նշել է Պուտինի հետ հնարավոր եռակողմ հանդիպման վայրն ու ժամանակը
Բայրամով
TRIPP-ը կնպաստի տարածաշրջանային կապերի զարգացմանն ու խաղաղության ամրապնդմանը. Բայրամով
Նիկոլ
Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Իրան
Փաշինյանը և Փեզեշքիանը հանդիպել են. քննարկվել է երկկողմ համագործակցությունը
Լայեն
Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Նիկոլ
Փաշինյանը հայտարարել է Մոսկվա-Երևան հարաբերությունների վերափոխման մասին
Ռուբիո
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան շփումներում առաջընթաց չկա
Լավրով
Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայում կայուն, արդար խաղաղության հասնելու համար․ Սերգեյ Լավրով
Սիբիգա
Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Սիբիգա
Սիրիա
Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք
Էրդողան
Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են. հայտնի է՝ ինչ են քննարկել
Արարատ
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
Իրան
Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի
Թրամփ
Թրամփը կիսվել է Հաջիևի՝ «հայ-ադրբեջանական խաղաղության» մասին հարցազրույցով
Արտակ
ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան
Նիկոլ Փաշինյան
Հայաստանը նոր ԱԷԿ–ի կառուցման հարցը քննարկում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Կորեայի հետ. Փաշինյան