Submitted by H.Aslanyan on
Արցախ

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. Monument Watch

Monument Watch-ը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ է ներկայացնում.

«Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են:

Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:

Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Ռազմովարը Գանձասարի վանական համալիրի բակում գտնվող Ներսես Հասան Ջալալյանցի տապանաքարը ներկայացնում որպես աղվանական (https://www.facebook.com/reel/1046648908355674)։

Չենք մեջբերի կիսագրագետ և պահի տակ հնարած երևակայությունները: Մեկ Ներսեսի անունը Գասան Ջալալ է, մեկ Ալահվերդի, մեկ Ալահվերդի օղլու, կամ էլ Ալահվերդիբեկովիչը ազգանուն է, այն էլ թուրքական, կամ էլ նա 13-րդ դարի առաջին կեսում ապրած Հասան Ջալալի թոռն է: Ուշագրավ է, որ Հաջիևը ձեռքը դնում է Ներսես անվան վրա, բայց այդպես էլ չի տեսնում և չի ընթերցում այն:

Ներսեսի տապանաքարը պատկանում է 19-րդ դարի կեսերից Արցախում տարածված խաչակիր բարդ կառույցների թվին՝ բաղկացած լայն խարսխից, պատվանդանից, քառակող սյունից, երկաստիճան խոյակից և նրա վրա ամրացված թևավոր խաչից (նկ. 1): Նման տապանաքարերն Արցախում տարածվել են ռուսական համանման կոթողների ազդեցությամբ և Արցախի համարյա բոլոր գերզմանոցներում, ներառյալ Գանձասարինը, կան օրինակներ (նկ. 2 Գանձասար, նկ. 3 Շոշ, նկ. 4 Շուշի):

Հիմնական արձանագրությունը (նկ. 5) փորագրված է սյան արևմտյան կողին ուղղանկյուն շրջանակի մեջ: Այն ռուսերեն է և հայտնում է. «Доктор меди/цины Берлинс/кого Универс/итета Гасан-Джа/лалянц Нер/сес Алахвер/дибекович/ (1/1 1886-1/V 1911»: Արձանագրությունից կարելի է հասկանալ, որ Ներսեսը վախճանվել է երիտասարդ հասակում, երևի համալսարանը հազիվ ավարտած: Տապանաքարի խարսխի վրա, հյուսիսային կողին կա հայերեն արձանագրություն, որը հայտնում է կոթողի վերանորոգման մասին:

Մոտ 17-րդ դարից ի վեր Ջալալյանց ձևը Հասան Ջալալի հետնորդների տոհմական ազգանուն էր, ստեղծված Ջալալ անձնանվան և եանց ազգանվանական վերջածանցով, որը հայ իշխանական տների համար սովորական էր սկսած հայ գրի կիրառման սկզբից: Նույնը կարել է ասել Ներսես անձնանվան մասին, որը հայերի մեջ կիրառվում է 5-րդ դարից ի վեր և տարածված անուն էր նաև Արցախում, ներառյալ նաև Աղվանից կաթողիկոսների անվանաշարքը: Հայրանվան օգտագործումը նույնպես որևէ սենսացիայի հիմք չի տալիս: Ալավերդի են կոչվել նաև Խաչենի մի քանի հայ մելիքներ:

Եվ մեր երիտասարդի հայրը գուցե դրանց շառավիղներից մեկն է:

Այսպիսով մեր առաջ արցախցի մի երիտասարդի տապանաքար է, որ հազիվ թե լսած լինի Աղվանքի մասին: Ցավոք մեր երիտասարդի մասին այլ տեղեկություններ չկան: Վանք գյուղում պատմում էին, որ երիտասարդը եկել էր պայքարելու տիֆի դեմ, վարակվել ևմահացել: Միայն հավանական կարելի է համարել, որ մինչև համալսարան ընդունվելը նա իր կրթությունը ստացած կլիներ Շուշիի ռեալական ուսումնարանում, ուր ուսուցումը տարվում էր ռուսերեն:

Այսպիսով, Գանձասարի բակում հայ երիտասարդի հուշարձանի և դրա հետ կապված հայկական պատմամշակութային համատեքստը վեր է ածվում անձնանունների և ազգանունների ոչ մասնագիտական, կենցաղային մեկնաբանությունների միջոցով պատմական ինքնության վերաձևակերպման փորձի։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ նման մեկնաբանությունները ներկայացվում են օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Մեր արձագանքը

Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունը կապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։

2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։

Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցնում է որոշակի ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրաք
ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը
Արաղչի
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Կիև
Հարվածներ Կիևի ուղղությամբ․ կա երկու զոհ
Կատար
Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել
Իրաք
ԱՄՆ զորքերի դուրս բերումը Իրաքից մի ահազանգ է մեզ համար. ԱՄՆ հետքաշման պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմը կստանա ամեն ինչ, մենք՝ ոչինչ
Փոխվարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետը կոչ է արել Իրանին ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում
Տիգրան
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ Աբրահամյան
Զելենսկի
Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 3 F-16 կnրծանիչ
Թուրքիա
Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է
Արցախ
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. Monument Watch
Թրամփ
ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ կավարտվի շատ շուտով. Թրամփ
Մերց
Մերցը հայտարարել է, որ բանակցում է Ուկրաինայի ՀՕՊ-ի համար մատակարարումների ավելացման շուրջ
Տանկեր
Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել
Մհեր
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր Գրիգորյան
Տիգրանաշեն
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Բաքու
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ում կոչ է արել «նպաստել Արևմտյան Ադրբեջանի հետ կապված մարդկանց անվտանգ վերադարձին»
Պաշար
ԱՄՆ-ն սպառել է նախապատերազմյան «Tomahawk»-ների պաշարների մեկ երրորդը և «Patriot» հրթիռների կեսը. The Wall Street Journal
Թրամփ
Թրամփը պատրաստ է թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ միջուկային հարցում առաջընթացի դեպքում
Խամենեի
Իրանական զինուժը շարունակում է հետ մղել հակառակորդին երկրի հարավային սահմաններից․ Մոջթաբա Խամենեի
Պուտին
Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
Տաթևիկ
Սենց էլ պատրաստում են «խաղաղության» չէ՞. մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իբր Հայաստանը իր «պատմական հողն է». Հայրապետյան
Ական
Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Կալլաս
ԵՄ երկրները համաձայնության չեն եկել Ուկրաինային Patriot հրթիռներ մատակարարելու հարցում
Արաղչի
Արաղչին կհանդիպի ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդների հետ
Ադրբեջան
Ադրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Զինվոր
Երբ «հերոս» բառը գնալով արժեզրկվում է` ստանալով կենցաղային նշանակություն
Զոհ
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի. Զելենսկի
Էրդողան
Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին. Էրդողան
Պատրիոտ
Կալլասը կոչ է արել ԵՄ երկրներին Ուկրաինային փոխանցել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր
Էրդողան
Նեթանյահուն Էրդողանի դեմ հայց է ներկայացնելու Միջազգային քրեական դատարան