Submitted by H.Aslanyan on
Ադրբեջան

Ադրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը «հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի գերազանցության» մոդելից անցել է բազմաբնույթ հարձակողական կարողությունների համապարփակ զարգացման։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանը կառուցում է գերազանցապես պաշտպանական, բազմաշերտ մոդել՝ դիվերսիֆիկացնելով զենքի մատակարարները։

Պատերազմի ավարտից հետո անցած 6 տարում Երևանի և Բաքվի միջև գնումների տեմպի և բնույթի ասիմետրիան պահպանվել է և շարունակում է աճել․ գրում է EADaily-ն։

Անօդաչու համակարգերից 4.5 սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների (JF-17C Block III) անցումը և ցամաքային զորքերի ազդեցության ընդլայնումը (LORA, Polonez, Roketsan համակարգեր) Ադրբեջանին դարձնում են այնպիսի պետություն, որն ունի լիարժեք հարձակողական հարվածային կարողություններ, որոնք տարածվում են Հայաստանի տարածքի ամբողջ օպերատիվ խորության վրա։ Այս նոր միջավայրում Ադրբեջանի ՀՕՊ համակարգը դիտվում է որպես հարձակողական գործողություններին աջակցելու կարևոր գործիք, այլ ոչ թե միայն պաշտպանությանը։

Չինական HQ-9BE և իսրայելական Barak-8 համակարգերի գնումը, զուգորդված ռուսական С-300-ների հետ, կազմում է «հովանոց», որը նվազեցնում է հարվածային ինքնաթիռների և հրթիռային ուժերի ռիսկերը պոտենցիալ հակառակորդի ենթակառուցվածքների դեմ գործելիս։

Ակնհայտ է նաև սպառազինության արդիականացման տեմպերի անհամաչափությունը։ Մինչ Ադրբեջանն իրականացնում է խոշոր, հաճախ միլիարդավոր դոլարների հասնող պայմանագրերը (JF-17C Block III), Երևանը բախվում է բյուջետային սահմանափակումների և տարբեր համակարգերի (հնդկական, ֆրանսիական, ռուսական) միջև համատեղելիության խնդիրների։  Հայաստանի պաշտպանական դոկտրինն ընդհանուր առմամբ իրատեսական է, բայց ունի սահմանափակումներ։ ԱԹՍ-ների դեմ պայքարի բազմաշերտ մոդելը ներքին ռեսուրսների սահմանափակության պայմաններում թվում է ռացիոնալ պատասխան, սակայն այն երաշխավորված պաշտպանություն չի ապահովում հագեցած հարվածներից, հատկապես LORA տիպի հեռահար օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ, որոնք հասանելի չեն հակաօդային պայքարի համակարգերի մեծ մասի համար։

Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի համար 8.715 միլիարդ մանաթ են (5.1 միլիարդ դոլար) կամ պետական բյուջեի բոլոր ծախսերի մոտավորապես 21%-ը: 2025 թվականի համեմատ աճը կազմում է 3.8%: Առկա է կայուն բարձր մակարդակ (բյուջեի ավելի քան 20%-ը) հետպատերազմյան մի քանի տարիների ընթացքում անընդմեջ։ Հաջորդ տարվա պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 8,8 միլիարդ մանաթ։

Այս ֆոնին Հայաստանի պետական բյուջեում 2023-2025 թվականներին պաշտպանական ծախսերի կտրուկ աճից հետո (2018 թվականի 245 միլիարդ դրամից մինչև 664 միլիարդ դրամ կամ 1.74 միլիարդ դոլար 2025 թվականին) ընթացիկ տարվա համար նախատեսված է գրեթե 16% կրճատում՝ մինչև 560 միլիարդ դրամ (մոտավորապես 1.5 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով):

Այսպիսով՝ պաշտպանական բյուջեների բացարձակ տարբերությունը մոտավորապես 3.5:1 է Բաքվի օգտին, և այս տարբերությունը կմեծանա 2026 թվականին, քանի որ Ադրբեջանը կավելացնի ծախսերը, իսկ Հայաստանը՝ կկրճատի։ Սա սրում է հարևան հանրապետությունների միջև ռազմական անհավասարակշռությունը։ Պետք է նշել, որ Ադրբեջանի համապատասխան ծախսերը հանրապետության բյուջեում ներառված են ավելի լայն ձևով՝ որպես «պաշտպանություն և ազգային անվտանգություն»։ 2025 թվականի զուտ ռազմական բյուջեն կազմել է մոտավորապես 3.1 միլիարդ դոլար, բայց ամեն դեպքում, Հայաստանի հետ տարբերությունը զգալի է։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ադրբեջան
Ադրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Զինվոր
Երբ «հերոս» բառը գնալով արժեզրկվում է` ստանալով կենցաղային նշանակություն
Զոհ
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի քաղաքացի. Զելենսկի
Էրդողան
Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին. Էրդողան
Պատրիոտ
Կալլասը կոչ է արել ԵՄ երկրներին Ուկրաինային փոխանցել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր
Էրդողան
Նեթանյահուն Էրդողանի դեմ հայց է ներկայացնելու Միջազգային քրեական դատարան
Տիգրան
Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները փորձեր են անում համոզելու, որ իրենք բանակ են ղեկավարում
Հարված
Ռուսաստանը գիշերը հարվածել է Խարկովին և Կիևին․ կան տասնյակ վիրավորներ
Նիկոլ
Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակներն Արցախով և «Թրամփ-զանգեզուրյան միջանցքով» բնավ չեն սահմանափակվում. փորձագետ
Ռեստարտ
Երբ ՔՊ-ն արդեն լրիվ կեղտոտված ու վարկաբեկված կլինի, «Ռեստարտը» կարող է աշխատել որպես ճերմակ և անբիծ վերնաշապիկով արևմտամետ «Պլան Բ»
ԻՀՊԿ
Իրանը գրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք. ԻՀՊԿ
Զելենսկի
Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
Ֆիդան
Թուրքիան շարունակում է բանակցել Ռուսաստանից գնված S-400-ների վերաարտահանման շուրջ. Ֆիդան
Թրամփ
Ակնկալում եմ, որ կշարունակվեն բանակցությունները Իրանի հետ․ Թրամփ
Արաղչի
Իրանը պատրաստ է պատերազմի, բայց չի հրաժարվում դիվանագիտությունից. Արաղչի
Երեխա
9-ամյա հայ երեխան հարձակման է ենթարկվել Իսրայելում
Ալիև
TRIPP-ը կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային կենտրոն․ Ալիև
Պայթյուն
2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան
Տիգրան
3 տարի առաջ այս օրը ՊԲ վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով 300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել․ Աբրահամյան
Նիկոլ
Վճռականորեն առաջ ենք մղում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. Փաշինյան
Կրեմլ
Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը
Սահակյան
Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն «անհիմն» են՝ ներկայացրեք Ումբակիում պահվող հայ բանտարկյալների փաստաթղթերը. իրավապաշտպանը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին
Թուրքիա
Թուրքիան մտադիր է զենք-զինամթերք արտահանող երկրների լավագույն 10-յակում ընդգրկվել
Բենիամին
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ Էրդողանին մեղադրելով այն ժխտելու մեջ
Միրզոյան
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել են Նյու Յորքում
Նիկոլ
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում. մանրամասներ
Պապոյան
Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել․ նախարար
ՊՆ
Կրկին զինծառայող է մահացել
Զորք
Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից
Զելենսկի
Զելենսկին նշել է Պուտինի հետ հնարավոր եռակողմ հանդիպման վայրն ու ժամանակը