Submitted by H.Aslanyan on
Լիլիթ

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

«Հարգելի՛ գործընկերներ,

Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։

Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։

Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։

209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։

Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։

Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։

Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ անձամբ և միայնակ մեկնել Բաքու։

Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։

Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։

Հարգելի՛ գործընկերներ,

Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։

Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։

Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղության գործընթաց։

Շնորհակալություն»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մամիկոն
Առողջական խնդիրներ ունեցող 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որ մոլորվելով անցել է սահմանը, Ադրբեջանում ենթարկվել է դաժան ֆիզիկական խոշտանգումների
Երիտասարդ
2010 թ. Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված հայ երիտասարդին Բաքվի բանտում խոշտանգել և սպանել են
Նիկոլ
Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան
Ստամբուլ
Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել. կան տուժածներ
Բեռ
Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը
Կին
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Զինակոչ
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Այց
ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն
Իրաք
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների ջանքերը սառեցված են
Լիտվա
Լիտվան մտադիր է բանակը ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը
Փեզեշքիան
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Լիլիթ
Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան
Սիրիա
Սիրիան կարող է մինչև 20 հազար զինծառայող ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար․ Axios
Պինակա
Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում
Ադրբեջանցի
3 օր չէին ասում դասալիքի մասին, չէին ուզում քրգործ հարուցեին, որ սուսուփուս գլխացավից հեռու գտնեին ու հետ տային. Գոռ Մադոյան
Չավուշօղլու
Հայ-ադրբեջանական հարաբերություններում անհետ կորած անձանց հարցն ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս է․ Չավուշօղլու
ԴՆԹ
Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետ
Ալիև
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը. Ալիև
Դեսպանատուն
ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը
Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բավականին շուտ կավարտվի. Թրամփ
Հութի
Հութիները հրթիռներով թիրախավորել են Ադենի օդանավակայանը
Թուրքիա
Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի
Իրան
Իրանի խորհրդարանում Աբբաս Արաղչիին իմպիչմենթի ենթարկելու օրինագիծ է գրանցվել
Նիկոլ
Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում. Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
Զորք
Թուրքիան զորք կուղարկի Սաուդյան Արաբիա
Պուտին
Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
Նիկոլ Փաշինյան
Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
Կոս
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս
Տաթևիկ
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մեկ տարի անց ադրբեջանցի պատգամավորը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով. ադրբեջանագետ