Թուրքական պաշտպանական ընկերությունը լուծարում է Ադրբեջանում գործող մասնաճյուղը
Թուրքական «Boğaziçi Savunma Teknolojileri Ve Ticaret Anonim Şirketi» ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում գործող մասնաճյուղի լուծարման մասին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Azadlıq Radiosu-ն, մասնաճյուղի լուծարման վերաբերյալ հայտարարությունը հոկտեմբերի 4-ին հրապարակվել է Ադրբեջանի պետական հարկային ծառայության պաշտոնական «Vergilər» պարբերականում։ Հայտարարության համաձայն՝ պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել երկու ամսվա ընթացքում։
Ընկերության ադրբեջանական մասնաճյուղը գրանցվել էր 2024 թվականին։ «Boğaziçi Savunma»-ն մասնագիտացած է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, հետևման և չեզոքացման հակադրոնային համակարգերի, ինչպես նաև ավտոմատ հրդեհաշիջման տեխնոլոգիաների արտադրության ոլորտում։
Մասնաճյուղի լուծարման պատճառը պաշտոնապես չի հրապարակվել։
Ավելացնել նոր մեկնաբանություն