Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանը, որոնց մասին նախկինում հայտարարել էր Իրանը, մնում է անփոփոխ։
Բաղային նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկները ներկայում վերանայվում են, և արդյունքները կհաղորդվեն միջնորդներին, երբ այս գործընթացն ավարտվի։
Ավելացնել նոր մեկնաբանություն