Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ թվային ենթակառուցվածքները պատերազմը վերսկսելու դեպքում
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը վերսկսի ռազմական գործողություններն Իրանի դեմ, Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանում ԱՄՆ թվային ենթակառուցվածքի օբյեկտները, մասնավորապես՝ մալուխներն ու տվյալների մշակման կենտրոնները։
«ԱՄՆ-ն ԱՄԷ-ում և Հորմուզի նեղուցում ունի արժեքավոր ակտիվներ, որոնք դեռ ներառված չեն մեր թիրախների ցանկում։ Եթե պատերազմը վերսկսվի, տարածաշրջանում կոչնչացվեն մալուխները, տվյալների մշակման կենտրոնները, արհեստական բանականության ենթակառուցվածքներն ու այլ օբյեկտներ»,- ասել է Ռեզային։
Ավելացնել նոր մեկնաբանություն