Submitted by H.Aslanyan on
Գեղամյան

Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո. այս քայլը լայն ու բացասական արձագանք է ստացել Թուրքիայում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. 

Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին

Մի քանի օր է՝ Ադրբեջանում բողոքի գործողություններ են, որոնք, գլխավորապես, կապված են այդ երկրի իշխանությունների կողմից կրթական փոփոխությունների հետ, ինչի արդյունքում կրոնամետ դպրոցական աղջիկները հնարավորություն չունեն գլխաշորով մտնել դպրոցներ։ Քանի որ այս իրադարձությունը ոչ միայն ինքնին կարևոր է ու դուրս է գալիս զուտ ներադրբեջանական զարգացումների շրջանակից, այլև դարձել է տարաբնույթ (և հիմնականում՝ սխալ կամ թերի) մեկնաբանությունների պատճառ (ընդհուպ մինչև Ադրբեջանում իսլամական հեղափոխության մեկնարկի մասին պնդումներ), ապա կետերով ներկայացնեմ գլխավորը, որը պետք է իմանալ տեղի ունեցողի մասին։

◾ Բողոքի գործողությունների դրդապատճառը կրթական այն փոփոխությունն է, որով պետական դպրոցներում սովորող աշակերտների համար սահմանվում է նոր համազգեստ կրելու պարտադրանք։ Այսինքն, գլխաշոր կրող իսլամադավան երեխաները այլևս հնարավորություն չունեն, չխախտելով իրենց կրոնական կանոնը (իսկ գլխաշոր կրելը սահմանված է Ղուրանով), ստանալ դպրոցական կրթություն։ Նմանատիպ սահմանափակում է մտցվել նաև ուսուցիչների համար (այս մասին ավելի քիչ է խոսվում, բայց ոչ պակաս էական խնդիր է)։ Հենց այս տեսարանն է արձանագրված սոցցանցերում ու միջազգային մեդիաներում տարածված կադրերում։

◾ Կառավարության համապատասխան որոշումը հիմնված է ս./թ. հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխության վրա, իսկ ուժի մեջ է մտել սեպտեմբերի վերջին, սակայն սահմանափակումները փաստացի սկսել են կիրառվել այս շաբաթվանից։ Ադրբեջանական պետական քարոզչությունը որոշումը ներկայացնում է որպես սոցիալական նախագիծ՝ հարուստ-աղքատ տարբերությունները վերացնելու համար, սակայն բոլորը հասկանում են, որը օրենքի նպատակն է հավելյալ սահմանափակումների միջոցով շարունակել վերահսկողության տակ պահել երկրի կրոնական համայնքը։ Հիմա հասկանանք, թե ինչու է սա այսչափ կարևոր իշխանության ու հասարակության համար։

◾ Ադրբեջանը աշխարհիկ կարգ ունեցող պետություն է, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը իսլամադավան է։ Ընդ որում դրանց գերակշիռ մասը դավանում է շիայականություն (շուրջ 60%-ը), իսկ մյուսները՝ սուննիականություն (ըստ առկա տվյալների՝ վերջին տարիներին սուննիադավանների թիվը էական աճ է գրանցել՝ թուրքական ազդեցության ներքո)։ Ադրբեջանի իշխող վարչախումբը յուրահատուկ կրոնական քաղաքականություն է վարում, որը հիմնված է մի կողմից իսլամի՝ որպես վտանգ, մյուս կողմից՝ որպես գործիք ու հնարավորություն ընկալման վրա։ Ալիևների ընտանիքը քաջատեղյակ է, որ ադրբեջանական հասարակությունը էթնիկական առումով միատարր չէ (միայն թյուրքեր չեն, ինչպես հենց իրենք՝ քուրդ Ալիևները), և որ ադրբեջանական մետաէթնիկ ինքնության համար կրոնական բաղադրիչը կարևոր է (այլ բառերով ասած իրանախոս թալիշն ու թյուրքը միասին մեկ պետության մեջ են ապրում, քանի որ ընկալում են իրենք իրենց նույն շիան)։ Ու կրոնը անհրաժեշտ է այդ նուրբ միասնականությունն ու սոցիալական համերաշխությունն ապահովելու համար։ Իսլամը նաև օգտակար է արտաքին քաղաքականության մեջ գործընկերներ, աջակցություն և այլ պրագմատիկ շահեր ստանալու համար։

◾ Միաժամանակ իսլամը ադրբեջանական իշխող ուժի ու պետական կայունության համար գլխավոր սպառնալիքն է։ Իսլամադավանները ենթակա են արտաքին ազդեցության (առաջին հերթին հարևան շիայադավան Իրանի ու սուննիադավան Թուրքիայի կողմից), ինչը վերջիններիս դարձնում է գործիք Ադրբեջանի ներսում իշխող վարչախմբի դեմ։ Միաժամանակ՝ ադրբեջանցիների մի զգալի մասը որևէ կերպ չի հավատում տիրապետող պետական գաղափարախոսությանը («ադրբեջանականություն» կամ «հեյդարիզմ»), չի հավատում նաև այլ սահմանված համընդհանուր նպատակներին։ Ուստի սոցիալական ճգնաժամերի ընթացքում, որպիսիք Ադրբեջանում անդադար են լինում՝ պայմանավորված առաջին հերթին տնտեսական դրությամբ, հենց կրոնն է դառնում հանրային մոբիլիզացիայի ու փրկության գլխավոր աղբյուրը, իսկ կրոնական գործիչները՝ բնական առաջնորդներ։ Սա դրսևորվել է բազմիցս. տարբեր առիթներով ինքնաբուխ ցույցերը դրա վառ վկայությունն են։ Ուստի կրոնը ոչ միայն ծեսի մասին է, այլև իրական սոցիալական գաղափարախոսության նշանակություն ունի Ադրբեջանում, հետևաբար՝ կրոնական սահմանափակումները ավելի սուր են ընկալվում հասարակության կողմից, քան կարելի էր սպասել։

◾ Հենց այս պատճառով Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո (սա կոչվում է լաիկություն)՝ մի կողմից սահմանելով կրոնի թույլատրելի դրսևորումներ, մյուս կողմից կրոնը հնարավորինս դարձնելով մշակութային, այլ ոչ թե սոցիալ-քաղաքական ֆենոմեն (դրա համար հատուկ եզր է հորինվել՝ «ավանդական իսլամ»)։

Նախկինում էլ Ադրբեջանի իշխանությունները փորձել են գլխաշորավորներին սահմանափակել, սակայն բողոքի լայնածավալ (Ադրբեջանի մասշտաբներով) ցույցերից հետ ստիպված հետ քայլ են արել։ Ներկայիս ցույցերը լայն արձագանք են ստացել շնորհիվ սոցցանցային ուղեցկության, բայց խոսել աննախադեպության մասին սխալ է։

◾ Քանի որ Ադրբեջանը շարունակում է մտնել թուրքական մշակութային ազդեցության գոտու մեջ (ընդ որում՝ Ալիևների կամքին հակառակ), այդ պատճառով ադրբեջանական իշխանությունների այս քայլը լայն ու բացասական արձագանք է ստացել Թուրքիայի հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում՝ բերելով որոշ լարվածության կողմերի միջև։ Սակայն ոչ մի դեպքում չի կարելի մտածել, որ սա կարող է Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում էական խնդրի պատճառ դառնալ։ Այս երկու երկրները աշխարհագրության, պետական մտածողության ու կենսունակության տեսանկյունից այնքան փոխկապակցված են, որ ռազմավարական առումով իսկապես «մեկ ազգ, երկու պետություն են»։ Առավել ևս այսօր, երբ երկուսի երկարատև կայունության բանալին շարունակական ինտեգրացիան է ու Կովկասում թյուրքական միասնական գոտու ձևավորումը։ Հետևաբար մարտավարական մակարդակում առաջացող տարաձայնությունները չեն կարող վնասել ռազմավարական հնարավորությունները։ Հակառակ պնդումները միամտություն են։

◾ Սակայն այս բողոքի ցույցերը այլ բան են հուշում։ Ադրբեջանում սոցիալական ճգնաժամը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է խորացել 2020 թ. հաղթանակից հետո։ Եթե նախկինում «Ղարաբաղը վերցնենք, լավ կապրենք» նշանաբանի ներքո պետական քարոզչությունը հանրային լարվածությունը թուլացնելու որոշ հնարավորություններ ստեղծում էր, ապա այսօր «Ղարաբաղը կա», բայց միջին վիճակագրական ադրբեջանցին, ով նաև զոհ է տվել, չունի ոչ միայն բարեկեցություն, այլև՝ դրա հեռնկար։ Հետևաբար խնդիրները շատանում են, բողոքը՝ կրկնապատկվում։

◾ Ալիևին, անշուշտ, կհաջողվի ճնշել բողոքի այս ալիքը (դրա համար նա տարիներով ստեղծել է բավական արդյունավետ ռեպրեսիվ համակարգ)՝ գուցե որոշ հետքայլեր անելով։ Բայց էական է արձանագրել, որ այս ցույցերն անհետևանք չեն մնալու։ Մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ Ալիևի վարչախումբը հանրային դժգոհությունը փորձելու է մեղմել՝ այն ուղղելով դեպի նոր արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի։ Սա նշանակում է, որ ուժեղացվելու են թե՛ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական թեզի տարածումը, թե՛ դրա գործնական կիրառման մեխանիզմների ստեղծման աշխատանքները։ Այո, ճիշտ հասկացաք, ես նկատի ունեմ, որ ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բաքու
Բաքուն Անկարային կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին
Նեթանյահու
Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու
Մուրաթ
«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է»․ Մուրաթ Օնայ
Տարակուսանք
Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող վիրավորանքների հետ
Բադալյան
Բողոքի ալիք Բաքվում և «անկյունաքարային բոնուս» Երևանից. Հակոբ Բադալյան
Դավիթ
Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան
Արարատ
Հնարավոր է՝ արթնանանք ու տեսնենք՝ «Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան
Տիգրան
Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում. Աբրահամյան
Մուսաև
Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»
Գեղամյան
Ադրբեջանի իշխանությունները փորձում են կրոնական դաշտը պահել խիստ վերահսկողության ներքո. այս քայլը լայն ու բացասական արձագանք է ստացել Թուրքիայում
Կիբեռ
Ադրբեջանում ավելի քան 100 պետական դոմեն կիբեռhարձակման թիրախ է դարձել
Զելենսկի
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ Զելենսկին մեղադրել է Արևմուտքին
Կիև
Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ
Արտակ
«Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ Զաքարյան
ԱԹՍ
Մոսկվայի ուղղությամբ թռչող 493 անօդաչու է խոցվել
Քըլըչ
Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց
Թրամփ
Մենք չենք դադարեցրել հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Թրամփ
Օդուժ
Հրապարակվել է աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների աղյուսակը
Շուշի
Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները
Նիկոլ
Անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն. Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը
Ժողովուրդ
ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հանրության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ. «Ժողովուրդ»
Նեթանյահու
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
Կոս
ԵՄ-ն Ուկրաինայի համար բացել է ևս երկու բանակցային խումբ․ Մարթա Կոս
Շոշ
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը
Կործանիչ
Թուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել «F-35» կործանիչների հարցում
Թրամփ
ԱՄՆ-ն շատ շուտով որոշում կընդունի Իրանի վերաբերյալ. Թրամփ
Էմիր
Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության». Կատարի էմիր
Լուկաշենկո
Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո
Արսեն
Կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ սեփականության վերականգնման միջազգային հայցերին․ Թորոսյան
Իրան
Իրանը հայտարարել է, որ հզորացնելու է իր օդային պաշտպանությունը