Submitted by H.Aslanyan on
Ազոխ

Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը

Monument Watch-ը ահազանգում է․

Ինչպես հայտնում է ադրբեջանական Ազերթաջ գործակալություն, ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գիտության և կրթության նախարարության ղեկավարությունն ու ներկայացուցիչները այցելել են Արցախում գտնվող Ազոխ քարանձավ և ծանոթացել այնտեղ միջազգային արշավախմբի կողմից անցկացված հնագիտական պեղումներին։ Պատվիրակության կազմում են եղել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին, գիտության և կրթության փոխնախարար Իդրիս Իսաևը, Գիտության և բարձրագույն կրթության պետական գործակալության տնօրեն Ուլքար Սատտարովան, Գիտության և կրթության նախարարության գիտության, բարձրագույն և մասնագիտական կրթության վարչության պետ Թուրքհան Սուլեյմանը և ուրիշներ (https://azertag.az/xeber/azix_magarasinda_aparilan_tedqiqatlarla_tanisliq_olub-…)։

2020 թվականից օկուպացված Ազոխի քարանձավում 2023 թվականին սկսված միջազգային արշավախմբի գործունեության և տարածքում հայտնաբերված նյութական ու մշակութային նմուշների մասին մանրամասն տեղեկություններ է տրամադրել Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն, դոցենտ Ֆարհադ Գուլիևը, Գերմանիայի Լեյզա ինստիտուտի հետքաբանության և վերահսկվող փորձերի լաբորատորիայի ղեկավար Ժոաո Մարեյրոսը, Ազոխի արշավախմբի ղեկավար, Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող և Ղարաբաղի համալսարանի Ազոխի հնագիտական հետազոտությունների և վերլուծության լաբորատորիայի ղեկավար Աջդար Բաբազադեն։

Ադրբեջանցի գիտնականներից բացի, 2023 թվականից գործող Ազոխի միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներում ներգրավված են եղել նաև այնպիսի երկրների հետազոտողներ, ինչպիսիք են Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Դանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հունաստանը, Սլովակիան, Պակիստանը և Ֆրանսիան։ Միևնույն ժամանակ, առաջին օրվանից պեղումներին և հետազոտություններին սերտորեն մասնակցել են Ղարաբաղի համալսարանի, Ադրբեջանի լեզուների համալսարանի, Անգլիայի Օքսֆորդի համալսարանի և Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի ուսանողներն ու մասնագետները։

Հաղորդման մեջ որևէ անդրադարձ չկա ինչպես նախորդ տարիներին Արցախի հանրապետության իշխանությունների կողմից կազմակերպված հայ և միջազգային մասնագետների կողմից ձևավորված արշավախմբի պեղումներին, այնպես և 2020 թվականի պատերազմի արդյունքում Ազոխ գյուղում մնացած այդ պեղումների հնագիտական գտածոների մասին։

Ազոխի քարանձավը գտնվում է Արցախի հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Տեղակայված է գետահովտի վերևում՝ նույնանուն գյուղից շուրջ 200 մետր բարձրության վրա: Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և կենդանիները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա և Ասիա։

Ազոխի քարանձավը մարդու վաղ բնակեցման կարևոր հնագիտական հուշարձաններից է: Այն բնական ընդարձակ քարայր է` բաղկացած է մի քանի սրահներից, որոնք միմյանց միանում են նեղ միջանցքներով և մուտքերով: Գլխավոր և ամենամեծ մուտքի պեղումներն սկսվել են 1960 թ.՝ ադրբեջանցի հնագետ Մ. Հուսեյնովի կողմից, ով մինչև 1980 թվականը ղեկավարել է հնավայրի պեղումները (Гусейнов 1971, 477): Պեղումների առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին, որը ներկայումս համարվում է հեյդելբերգյան մարդու դարաշրջան (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 12):

Պեղումների այս փուլում բավական մեծ տեղեկատվություն է կորել, քանի որ դրանք համակարգված և միջգիտակարգային բնույթ չէին կրում: Քարանձավին վնաս են հասցրել նաև ուսումնասիրության համար արշավախմբի ընտրած մեթոդն ու գործիքակազմը: Պեղումների երկրորդ փուլում մասնագետների կողմից փաստվել է, որ քարանձավի որոշ հատվածներում նախկինում պայթեցումներ են արվել: Դա են վկայում ոչ միայն ականատեսների տեղեկությունները, այլև քարանձավի մուտքի մոտ ժայռի որոշ կտրվածքներ: Ականատեսների վկայությամբ, պեղումների համար երբեմն գործածվել է նաև վակումային պերֆերատոր: Սա իր անվերադարձ հետքն է թողել հուշարձանի վրա: Չի բացառվում, որ նման գործիքի կիրառման պատճառով է վնասվել նաև այստեղից հայտնաբերված մարդու ստորին ծնոտի բեկորը:

2002 թվականից սկսած` Արցախի հանրապետության Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հնավայրում հետազոտություններ է իրականացրել Ազոխի միջազգային արշավախումբը: 2002-2009 թվականների հետազոտություններին մասնակցել է 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա:

Արշավախմբի աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ դրանց տարածական և ժամանակային բաշխվածություն տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 10-20):

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
Վենս
Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին
Տիգրան
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել․ Աբրահամյան
ԱՄԷ
Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը
Եկեղեցի
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը