ՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը, ի պատասխան NEWS.am-ի հարցին, հրաժարվել է մեկնաբանել Արցախի հայկական եկեղեցիների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի և ավերման դեպքերը։
NEWS.am-ի լրագրողը Շոմակերից հարցրել է, թե ինչպես է նա գնահատում Ադրբեջանի գործողությունները Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ՝ նշելով, որ որոշ եկեղեցիներ ավերվել են։
«Ես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարն եմ։ Ես չեմ մեկնաբանում այս հարցը։ Շնորհակալություն»,- պատասխանել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Ավելացնել նոր մեկնաբանություն