Опубликовано A.Gevorgyan -
hsysh

Ուզբեկստանի նախագահն այցելել է Վարանդա

Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 22-23-ը պետական ​​այցով Ադրբեջան կժամանի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Շավքաթ Միրզիյոևն օգոստոսի 23-ին ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայի (խմբ.) շրջան։ Սպասվում է նաև Ուզբեկստանի նախագահի այցն Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նրան դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։

Այցի ընթացքում Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է ընդհանուր առմամբ 20 փաստաթուղթ, և նշվել, որ երկու երկրները հարաբերությունները հասցրել են ամենաբարձր մակարդակի։

 

 

Добавить комментарий