hsysh

Ուզբեկստանի նախագահը վաղը կայցելի Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական ​​այցով Ադրբեջան կժամանի Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Օրակարգում ներառված են Ուզբեկստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա խորացումը և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնումը։

Ակնկալվում է, որ բանակցությունների ավարտին կստորագրվի երկկողմ համաձայնագիր։

Ավելացնել նոր մեկնաբանություն