Այսօր տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը
Դատական նիստը նախագահելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ Քրեական գործով զեկուցողը դատավոր Ջամալ Ռամազանովն է։ Քրեական գործը քննվելու է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։
Նշվել է, որ այսօր դատական քննությունը կհայտարարվի բացված, իսկ դատախազը կհրապարակի «մեղադրական» եզրակացությունը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Վագիֆ Խաչատրյանի դեմ Քրեական օրենսգրքի 103-րդ և 107-րդ հոդվածով գործ է հարուցվել և խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Նրան մի շարք ծանր հանցանքներ են վերագրել, այդ թվում՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։
Քրեական այս գործով Ադրբեջանը 59 տուժածի է գտել, նրանք հարցազրույցներ են տվել ադրբեջանական լրատվամիջոցներին՝ նշելով, որ հիշել են Վագիֆ Խաչատրյանին 33 տարի անց։
#Դետքի_հետագծով
Նախորդ դատավարությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտն ադրբեջանական այս մեղադրանքները կեղծ էր որակել՝ պնդելով, որ «Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել»։
Добавить комментарий