Submitted by A.Gevorgyan on
hdyeujs

Տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։  

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել՝ իբր 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Իվանյանի շրջանի Մեշալի գյուղում զինված խմբավորումների կազմում «ցեղասպանություն իրականացնելու մեջ»։

Քրեական գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։

#Դետքի_հետագծով

Նշենք, որ Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Բերձորի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգվել էր և տեղափոխվել Բաքու։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն