Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն նաև Արցախում իրավիճակի կարգավորման հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր և վաղն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հրավերով։
Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների բացումը, տարածաշրջանի հետհակամարտային վերակառուցումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն։
ԱԳՆ ղեկավարները կքննարկեն նաև թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը։ Անդրադարձ կկատարվի Անկարային և Դամասկոսին քառակողմ ձևաչափով աջակցություն ցուցաբերելու քայլերին, ինչին մասնակից կլինի նաև Իրանը՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկիր։
Չավուշօղլուն Թուրքիա է հրավիրել նաև ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային։ Նշել է, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլոց, ուկրաինական հիմնախնդիրն է, մասնավորապես՝ հացահատիկի նախաձեռնության երկարաձգումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն