Նոյեմբերի 8-ին Շուշիում ստորաբաժանումներ ունեցել ենք․ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ․ «Հրապարակ»

Նոյեմբերի 8-ին Շուշիում ստորաբաժանումներ ունեցել ենք․ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

– Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մի քանի սկանդալային հայտարարություն արեց, օրինակ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից տեղեկություններ է ստացել 44-օրյայի ժամանակ, որոնք հակասել են ԳՇ-ի տրամադրած տեղեկություններին, հետագայում պարզվել է, որ Արցախի նախագահի հայտնած տեղեկություններն են համապատասխանել իրականությանը։ Ի՞նչ է փորձում անել Փաշինյանը՝ մեղքը գցում է ԳՇ-ի՞ վրա, մեղավորնե՞ր է փնտրում, թե՞ պատմությունն է վերախմբագրում։

– Ե՛վ, ե՛ւ․․․ երկու տարբերակն էլ՝ ե՛ւ ԳՇ-ի վրա մեղավորությունը գցելը, ե՛ւ մեղավորներ նշանակելն ու պատմություն վերախմբագրելը։ Այսինքն՝ այստեղ ամբողջ խնդիրը, մի քիչ տգեղ արտահայտություն է, բայց սեփական մեղքերը կոծկելն է, ուրիշներին մեղավորներ նշանակել հանրության մեջ։

– Երբ ասում ենք՝ Գլխավոր շտաբ, հասկանում ենք, որ ոչ միայն Օնիկ Գասպարյանին նկատի ունի, այլեւ ամբողջ զինված ուժերը։ Կապ տեսնո՞ւմ եք բանակի հասցեին նախկինում նրա արած հայտարարությունների ու այս հայտարարության մեջ։

– Ես ուզում եմ հարց տալ այդ հարցադրումների հետ կապված՝ եթե խաբել են, կեղծել են, ինչի՞ դրա հետ կապված որեւէ մեկը չի պատժվում։

- Շուշիի անկման վերաբերյալ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 7-ին է ընկել Շուշին։ Ի վերջո, ե՞րբ է Շուշին անցել թշնամու ամբողջական վերահսկողության տակ։

- Շուշին ե՞րբ է ընկել, այսինքն՝ երբ է անցել հակառակորդի վերահսկողության տա՞կ։ Ես եթե չեմ սխալվում՝ ամսի 8-ին, բայց հաստատ չեմ կարող ասել այդ օրը։ Չնայած որ 8-ին մենք ստորաբաժանումներ Շուշիում ունեցել ենք հաստատ։

- Շուշին հետ բերելու օպերացիա եղե՞լ է։

- Այո։

- Ե՞րբ է եղել։

- Հենց 8-ին։ Ու ձախողվել է։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author