Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր մեկնում է Բաքու
Այցի շրջանակում Իսրայելի ՊՆ Յոավ Գալանտը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևի և անվտանգության ծառայությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Այցը կտևի մինչև հուլիսի 14-ը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին։
«Այցի նպատակն է ամրապնդել երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ամրապնդել քաղաքական համագործակցությունը և ընդլայնել երկու երկրի միջև հարաբերությունները անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։ Հանդիպումների ընթացքում ակնկալվում է, որ Իսրայելի նախարարն իր գործընկերների հետ կքննարկի տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղիները», - նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն