Դետք

Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել

Հեղինակ
Անուշ Մուրադյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելին առաջարկել է Իրանի նավթային օբյեկտներին հարված հասցնելու այլընտրանք գտնել։
Սպիտակ տանն իր ելույթում նա հայտարարել է, որ Իսրայելը դեռ չի որոշել` ինչպիսի հարված է հասցնելու Իրանի վերջին գրոհին ի պատասխան։

«Իսրայելցիները դեռ չեն որոշել, թե ինչպիսի պատասխան տալ։ Դա այժմ քննարկվում է։ Նրանց փոխարեն ես կմտածեի նավթի հանքերին հարվածներ հասցնելու այլընտրանքի մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել, այդ թվում` էներգետիկ հատվածի մասով։ Պատժամիջոցների հարցն այժմ քննարկվում է։

Աղբյուրը՝ «Սպուտնիկ Արմենիա»

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Դետք
Բայդենն Իսրայելին խորհուրդ է տալիս Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու այլընտրանք գտնել
detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար