Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները նշում են, որ այդ օրենքը Վրաստանում կսահմանափակի ազատությունները։    «Դետք»-ին թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել վրացագետ Մարիամ Ռևազյանը։  - Ի՞նչ հետևանքներ կունենան այս ցույցերը Վրաստանի քաղաքական դաշտում։ - Վրաստանի քաղաքական ուժերը կսկսեն էլ ավելի շատ հաշվի նստել վրաց հասարակության հետ, և դրա վառ ապացույցն այն է, որ հանրահավաքների

Վրաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը տարածաշրջանում

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները նշում են, որ այդ օրենքը Վրաստանում կսահմանափակի ազատությունները։  

 «Դետք»-ին թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել կովկասագետ-վրացագետ Մարիամ Ռևազյանը։

- Ի՞նչ հետևանքներ կունենան այս ցույցերը Վրաստանի քաղաքական դաշտում։

- Վրաստանի քաղաքական ուժերը կսկսեն էլ ավելի շատ հաշվի նստել վրաց հասարակության հետ, և դրա վառ ապացույցն այն է, որ հանրահավաքների արդյունքում գլխավոր ուժը հետ կանչեց օրենքի նախագիծը։ Քանի որ վրաց հասարակությունն իր ողջ ներուժով հակված է դեպի Եվրոպան, եվրոպական արժեքները, Արևմուտքը, այս օրենքը, որը դեմ է ժողովրդավարության սկզբունքներին, չէր կարող ընդունվել հասարակության և հատկապես քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք ավելի շատ ձգտում են դեպի Եվրոպան։ Նրանց կողմից դա նույնպես անընդունելի էր, ու գլխավոր ազդեցությունը, հետևանքներն ավելի շատ տեսանելի կլինեն հաջորդ ընտրությունների ընթացքում։

- Օրինագիծն ի՞նչ ազդեցություն կունենա հասարակության վրա։

- Հասարակության վրա ի սկզբանե բացասական ազդեցություն ունեցավ։ Հասարակության մեղադրանքներն իշխանության ռուսամետ լինելու մեջ  նոր չեն։ Բազմիցս մեղադրել են  «Վրացական երազանքին» ռուսամետ կողմնորոշում ունենալու, ռուսական ազդեցության տակ գտնվելու մեջ։ Վրաց հասարակությունը կրում է եվրոպական արժեքները, ձգտում է դեպի Եվրոպան։ Դա հատկապես նորօրյա Վրաստանի երիտասարդության շրջանում կարելի է նկատել։ Հասարակությունը, որը ձգտում է դեպի Եվրոպան, դեպի եվրոպական արժեքները, չէր կարող նշված օրինագծի առնչությամբ դրական արտահայտվել, հատկապես երբ սահմանափակվելու էին մի շարք իրավունքներ, կարծես սա հետնահանջ լիներ Վրաստանի կողմից։

- Տարածաշրջանում ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան։

- Հանրահավաքը տվեց իր արդյունքը, և խորհրդարանը նախագիծը հետ կանչեց։Եթե հանրահավաքները էլ ավելի մեծ բնույթ ստանային և տարածաշրջանում նպաստավոր պայմաններ լինեին,դրանք ազդելու էին նաև Հայաստանի և Արցախի վրա»։

- Տարածաշրջանում ո՞ր երկիրը փորձեց օգտվել այս իրավիճակից

- Ադրբեջանական ուժերը փորձեցին օգտվել այս  իրավիճակից։ Հայաստանի նկատմամբ սև փիառ անելու համար տարածել էին, որ Հայաստանը փորձում է օգնել այդ օրինագծին, և Հայաստանից ոստիկանական ուժեր են բերվել Վրաստան ,որպեսզի օգնեն ցույցերը ցրելու հարցում ։ Տարածում էին այդ կեղծ լուրն այն համատեքստում, որ բավական չէ՝ դա ռուսական օրինագիծ է և  Հայաստանը փորձում է օգնել այդ օրինագծին։ Բայց Վրաստանում գտնվող Հայաստանի դեսպանատունը հերքեց այդ փաստը՝ նշելով, որ հայկական ոստիկանական ուժեր չեն բերվել Հայաստանից։

Նշենք, որ «Pirveli News» կայքն էր տարածել այդ տեղեկությունը, որն  ադրբեջանական ուժերի կողմից կառավարվող էջ է։ Ադրբեջանական ուժերը փորձեցին հանրահավաքները օգտագործել հասարակության շրջանում Հայաստանի նկատմամբ սև փիառ անելու համար։

Որքան խաղաղ լինի իրավիճակը Վրաստանում և  տարածաշրջանում  և  որքան դրական տեղաշարժեր լինեն դեպի ժողովրդավարություն,  այնքան նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայաստանի համար:

                                                                                                    Հարցազրույցը վարեց Ասյա Գևորգյանը

Add new comment

From the author