Դետք

Ադրբեջանն օկուպացված հողերում ագրեսիվ տարր է պատրաստում, որը կօգտագործվի նաև Իրանի դեմ. Դավիթ Բաբայան

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքները բնակեցնում է ագրեսիվ տարրով, որը հետագայում կարող է օգտագործվել թե՛ Արցախի, թե՛ Իրանի դեմ։ Ըստ «Դետք»-ի՝ Բաբայանն այս մասին ասել է «News.am» լրատվական գործակալության հետ զրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «Շուշի քաղաքի նախկին հարկադիր վերաբնակների 95 տոկոսը նրա վերականգնումից հետո կվերադառնա իրենց տները»։

Բաբայանը շեշտել է, որ Շուշիում բնակված ադրբեջանցիների մեծ մասը բնիկ շուշեցի չի եղել։ Նա հիշեցրել է, որ մինչև 1920 թվականը Շուշիում ապրում էր մոտ 50 հազար մարդ, որից ավելի քան 47 հազարը՝ հայեր։

«Միայն մի փոքր մասն էին կազմում թյուրքերը և մուսուլմանական այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ 1920 թվականին Շուշիում հայերի սարսափելի կոտորածից հետո մինչև 1970-ականների սկիզբը Շուշիի բնակչությունը չի գերազանցել 5-6 հազարը։ Այնուհետև սկսվեց  ադրբեջանցիների զանգվածային բնակեցումն Ադրբեջանի տարբեր շրջաններից։  

Երկրորդ՝ հայտարարությունները, թե «95 տոկոսը կվերադառնա», պարզապես խոսքեր են։ Անգամ եթե այնտեղ որոշակի թվով մարդ վերաբնակեցվի, ճնշող մեծամասնությունը շուշեցիներ չեն լինի կամ նրանց սերունդները։ Հասկանալի է, որ բնակեցվելու են եկվորներ կա՛մ Ադրբեջանի այլ շրջաններից, կա՛մ այլ երկրներից, օրինակ՝ կան մի շարք տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնում է թուրքմեններին, Մերձավոր Արևելքից եկած մարդկանց, որոնք Ղարաբաղյան երրորդ պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանի կողմից, որպեսզի հետագայում դրանք վերածեն ագրեսիվ տարրի, որը կօգտագործվի ինչպես մեր, այնպես էլ Իրանի դեմ»,- ընդգծել է նա։

Բաբայանը նաև հավելել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նաև վերաբնակեցման հարցով, քանի որ եռակողմ հայտարարությունը հուշում է, որ գործընթացը պետք է իրականացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հովանու ներքո։ Նրա խոսքով՝ օկուպացված տարածքները վերաբնակեցնելու Ադրբեջանի գործողությունները տեխնիկապես անհնար է վերահսկել։

Add new comment

From the author