Ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում հայկական դիրքերի ուղղությամբ

Ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում հայկական դիրքերի ուղղությամբ

«Փաշինյան-Ալիև հանդիպումն է մոտենում, և ըստ ավանդույթի՝ հայի «վախն են բռնում»` իրենց համար ավելի նպաստավոր պայմաններում համաձայնության գալու նպատակով»,- այս մասին ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանն ասաց «Դետք»-ի հետ զրույցում` անդրադառնալով առավոտյան Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հրետանային և ականանետային միջոցներից կրակ բացելուն:

Ինչ վերաբերում է լայնածավալ գործողություններ սկսվելու հավանականությանը, փորձագետը նշեց` դրանք բառի բուն իմաստով հնարավոր չեն. «Լայնածավալ գործողությունների համար պետք է 2 կողմ, ընդ որում՝ Հայաստանն այսօր բանակ, որպես այդպիսին, չունի, ու դա չափազանցություն չէ: Զինված մարդկանց որոշակի քանակը բանակ չէ: Պատշաճ ձևով կազմակերպված կենտրոնական ղեկավարում չկա: Բանակը 3 հիմնական կետ է` կառավարում, համագործակցություն, կապ: Երեք կետերն էլ մեր դեպքում գտնվում են բավականին տխուր վիճակում»:

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է։ Ժամը 10:10 դրությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք` Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է մայիսի 14-ին Բրյուսելում:

Add new comment

From the author