«Ի վերջո, ինչպե՞ս հանձնվեցին Սուսը, Աղավնոն եւ Բերձորը»․ «Aravot.am»

«Ի վերջո, ինչպե՞ս հանձնվեցին Սուսը, Աղավնոն եւ Բերձորը»․ «Aravot.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկի, ՌԴ-ի կողմից ճնշումների եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

-Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի երեք բնակավայրեր՝ Սուսը, Աղավնոն եւ Բերձորը, Ադրբեջանին հանձնվել են ռուսական կողմի ճնշման տակ՝ այդպիսով փոխելով Լաչինի միջանցքում երթեւեկությունն, ասել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձեւաչափով համաձայնությունից հետո, ինչպես որ նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Երբ Բերձորը, Սուսը եւ Աղավնոն հանձնվում էին Ադրբեջանին, Դուք դեռ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնն էիք զբաղեցնում. մասնակից եղե՞լ եք այդ գործընթացներին, ի՞նչ ճնշում է գործադրվել ՌԴ-ի կողմից, ինչի՞ դիմաց, ի վերջո, ի՞նչ է կատարվել:

-Ադրբեջանն այդ օրերին շատ մեծ ճնշում էր գործադրում Արցախի վրա. թուրքական հատուկ նշանակության ջոկատն էր այնտեղ՝ մեծ քանակությամբ, կարող էին հարձակվել Արցախի վրա եւ այդ բնակավայրերը վերցնել: Դրանից հետո, կարող էր մեծ արյունահեղություն լինել: Սա այլ խնդիր է. դրա համար, որպեսզի չխորանանք եւ չսկսենք շահարկումներ անելը՝ գլխավոր մեղավորն Ադրբեջանն է, որը ճանապարհի իր հատվածը կառուցելով՝ վայրկյանական դիմեց նման քայլերի: Խնդիրը հիմա այն է, որ շատ ավելի կարեւոր է, որ վերականգնվի երթեւեկությունը եւ Բերձորի միջանցքն, ըստ այդ չարաբաստիկ պայմանագրի, սկսի գործել այնպես, ինչպես որ պետք է, գոնե այդ համաձայնագրի դրույթների համաձայն. այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք:

-Ձեր խոսքից կարո՞ղ եմ հետեւություն անել, որ իրավիճակը հարթելու համար, ռուսական կողմն այնուհանդերձ, հայկական կողմերի վրա ճնշում գործադրել է:

-Ոչ մի հետեւության մի արեք: Այն, ինչ ես ասել եմ, դա էլ փոխանցեք:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Add new comment

From the author