Chi

Ո՞վ է երրորդ երկրի քաղաքացին, որ պետք է անցնի հայ-թուրքական սահմանով, գուցե  ահաբեկիչներ ու ծայրահեղականնե՞ր

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է թուրքագետ Մհեր Աբրահամյանը:

- Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակհերթական անգամ անդրադարձել է «Զանգեզուրիմիջանցքին» և ասել, թե այն հանդիսանալու էթյուրքական աշխարհի միացման կարևոր կետը:Ստացվում է՝ որքան էլ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե հրաժարվել են Սյունիքով միջանցք ստանալու մտքից և Իրանով են ստանալու այդ միջանցքը, փաստերն այլ բան են ցույց տալիս: Դուք այդ առիթով կարծիք էիք հայտնել, թե «խաղաղության խաչմերուկը դառնալու էթյուրքական մայրուղի»: Կխնդրեի ներկայացնեք այդ մոտեցումը: 

- Դեռևս 2010 թվականից Թուրքիան փոխեց իր քաղաքականությունն արմատական ձևով և գնաց դեպի ծավալապաշտական քաղաքականություն, եթե մինչև այդ 0 խնդիր էր հարևանների հետ իր արտաքին քաղաքականության մեջ, ապա 2010 թվականից հետո, երբ Մերձավոր Արևելքում սկսվեցին տարատեսակ հեղափոխական միջոցառումներ և հեղափոխություններ տեղի ունենալ, Էրդողանը փորձեց Թուրքիան տանել նոր ուղղությամբ և իրականացնել դեռևս 100 տարի առաջ ունեցած այսպես կոչված թուրքական երազանքը: Դրա մի մասն է կազմում նաև դեպի թյուրքական պետություններ տարածվելը, որը պարբերաբար Թուրքիան փորձել է իրականացնել տարբեր ժամանակներում, իսկ Էրդողանն ավելի ակտիվ զբաղվեց դրանով և փորձում է իրականացնել մեզ բոլորիս հայտնի պանթյուրքիզմի և պանթուրանիզմի քաղաքականությունը: 

Եվ ահա այդ քաղաքականության խանգարող հանգամանքը Սյունիքն է, որի միջոցով նրանք ցանկանում են ունենալ միջանցք և կապ հաստատելթյուրքական աշխարհի հետ, իսկ «Զանգեզուրի միջանցքն» այդ մայրուղին է, որով Թուրքիան նախատեսում է կապվել Ադրբեջանի հետ և ապա Կասպից ծովով ելք ունենալ դեպի թյուրքական աշխարհ: Այս հանգամանքն է, որ Թուրքիան օգտագործում է և այցելում տարատեսակ թյուրքական պետություններ՝ ամեն անգամ բարձրաձայնելովմիջանցքի հարցը: Իսկ Հայաստանը ոսկոր է՝ մնացած նրանց կոկորդին:

Թուրքիան օգնեց, որ Ադրբեջանն Արցախում հասնի հաղթանակի, որ դրա միջոցով նաև մոտենա իր ծրագրիիրականացմանը: 

- Ի՞նչ  զարգացումներով էր պայմանավորված հենց այս պահին Արցախի «հարցը լուծելու» և միջանցքի խնդիրն առաջ քաշելու թուրքական մոտեցումը: 

- Սրա արմատները գնում են դեպի 2008-2010 թվականներ, երբ տեղի ունեցան ռուս-վրացական պատերազմը, «Արաբական գարունները», ապաՄերձավոր Արևելքում ու տարածաշրջանում սկսվեցին տարատեսակ վերափոխումները: Այժմ, եթե Սյունիքը ստանա, ստացվում է՝ Թուրքիան հասնում է իր 100-ամյա երազանքին: Հենց դա է եղել թուրքական պետության կազմավորման հիմքում, և թուրք հայտնի գեներալներից մեկը՝ Քազիմ Քարաբեքիրը, ձգտում էր ամեն կերպ նվաճել Սյունիքը և Հայաստանի դեմ պատերազմում հասնել դրան, սակայն նրան խանգարեց Գարեգին Նժդեհը: 

- Արդյո՞ք տարածաշրջանային մյուս պետությունների համար ընդունելի է թուրքական այս ծրագիրը: 

- Թուրքիան այժմ արտաքին քաղաքականության մեջ շատ գրագետ է խաղում: Չստացվի գովասանք Թուրքիայի հասցեին, բայց պետք է ընդունենք իրողությունը որպես այդպիսին: Դա հաստատում է այս պահի թուրքական քաղաքականությունը, որը ենթադրում է, այսպես ասած, «լավ հարաբերություններ տարածաշրջանային խանգարողների հետ»: Բայց այդ պետությունները ևս հասկանում են միջանցքիհետևանքները կամ տարածաշրջանին սպառնացող վտանգները և տարատեսակ հայտարարություններով փորձում են դեմ դուրս գալ միջանցքին: Այդ պետություններն Իրանն ու Ռուսաստանն են: Վերջինսդիվանագիտական տարբեր ուղիներով փորձում է հայտարարություններ հնչեցնել, քանի որ այստեղ Ռուսաստանի համար առավել վտանգավոր կլինի, եթե Թուրքիան դուրս գա այս ճանապարհով դեպի թուրքական աշխարհ: Մյուս կողմից՝ Իրանը կտրվում է դեպի հյուսիս ճանապարհներից, և բացի դրանից՝հաշվի առնենք, որ Իրանի հյուսիսում ապրում են տարբեր թյուրքախոս ցեղեր, ինչը ևս վտանգներ է ստեղծում: 

- Վերջերս հայտարարություն եղավ, որ Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Ովքե՞ր են լինելու այդ «երրորդ երկրների քաղաքացիները»,և ի՞նչ վտանգներ կան իրականում այս ծրագրում: 

- Երբ առաջին անգամ խոսվեց այդ մասին, ես տեսակետ հայտնեցի, որ դա բավականին վտանգավոր իրողություն է, որովհետև ո՞վ է երրորդ երկրի քաղաքացին: Դրանք կարող են լինել տարատեսակ ահաբեկիչներ, ծայրահեղականներ, որոնք կարող են թափանցել մեր երկիր և մեր երկրի համար լինել վտանգավոր, և բացի դրանից՝ վտանգ ներկայացնել նաև տարածաշրջանում այլ պետությունների համար: Այսինքն՝ սա անվտանգային առումով Հայաստանի համար շատ խոցելի իրողություն է: 

- Արդյո՞ք նույն վտանգը չկա նաևտարածաշրջանային կոմունիկացիաները բացելու դեպքում: Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել այդ տեսակ վտանգների: 

- Բաց սահմանները, իհարկե, վատ չեն, բայց երբ պետությունը չունի անվտանգային տարատեսակ համակարգեր՝ սկսած բանակից մինչև կրթություն, ապա դա իրոք լուրջ վտանգ է: Պետությունը նախ ինքը պետք է պաշտպանի իր անվտանգությունը, այնուհետև նոր հասկանա՝ կկարողանա՞ արդյոք դիմագրավել բաց ճանապարհների դեպքում առաջացող վտանգներին՝ քաղաքական և ռազմական առումներով:

 

 

Add new comment

From the author