Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան

Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան

Հեղինակ
Հերմինե Մինասյան

Իրաքում շաբաթ օրը հրթիռակոծվել է Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազան։ Ըստ գործակալությունների, որոնք վկայակոչում են ամերիկյան ռազմական աղբյուրները և իրաքյան պաշտոնյաներին, բազայի վրա արձակվել է առնվազն 15 հրթիռ: Նրանցից առնվազն երկուսը, ենթադրաբար, պայթել են բազայի վրա, իսկ մնացածը խոցվել են։

Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչը ծանր վիրավորվել է։ Մի քանի ամերիկացի զինվորական, ըստ «Reuters»-ի, թեթև վնասվածքներ է ստացել։

ԱՄՆ զինվորականները ենթադրում են, որ հրթիռակոծությունն իրականացվել է իրաքյան տարածքից, ենթադրաբար, իրանամետ զինված խմբավորումներից մեկի կողմից։ Դրա պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո` Գազայի հատվածում ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր, Իրաքում և Սիրիայում գտնվող ռազմաբազաները, որոնք օգտագործվում են Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի զինվորականների կողմից, պարբերաբար հարձակման են ենթարկվել իրանամետ խմբավորումների կողմից, ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 նման հարձակում։

Ամերիկյան ուժերն իրենց հերթին հարվածել են Իրաքում իրանամետ ուժերի թիրախներին։

Add new comment

From the author