դետք

Իրանը շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական «Интерфакс» լրատվական գործակալությունը։

«Դուք գիտեք, որ արդեն կա հինգ հանքավայր, որոնցում Ռուսաստանի Դաշնությունը ներդրումներ է կատարել և աշխատում է։ Գազի վերաբերյալ կարող եմ ասել, որ Իրանի հարավում կա երկու հանքավայր, և մենք շատ շահագրգռված ենք աշխատել ՌԴ-ի հետ»,- ասել է դեսպանը։

Ջալալին շեշտել է, որ Իրանը պատրաստ է ռուսական գազն անցկացնել իր տարածքով, և որ «Լուկօյլ» ընկերությունն ավելի ակտիվ աշխատի հանրապետությունում։

«Մենք միշտ ասել ենք «Լուկօյլ» ընկերությանը, որ կընդունենք իրենց ներդրումները։ Եվ մշտական հիմքով մենք բանակցություններ ենք վարում «Լուկօյլի» գլխավոր տնօրենի հետ։ Պատրաստ ենք, որպեսզի նրանք ավելի ակտիվ աշխատեն Իրանում»,- եզրափակել է նա։

Add new comment

From the author