detq

Իրանի համար Կովկասը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի․ Իրանի ԱԳ նախարար

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի համար Կովկասը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Արաղչին գրել է Х-ի իր միկրոբլոգում՝ ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքները։

«Երեկ և այսօր հեռախոսով ինձ շնորհավորել են Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանը աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։

Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»,- գրել է Արաղչին։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Արաղչին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Add new comment

From the author