28

Հայաստանին վերաբերող հիմնական արտաքին քաղաքական հարցերը քննարկվում են ՀՀ-ի բացակայության պայմաններում. Աբրահամյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա` հանդիպելու իր թուրք գործընկերոջը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության` քննարկվելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա մասնավորապես նշել է. «Օրեր առաջ էլ հայ-ադրբեջանական թեման երկկողմ քննարկման առարկա էր դարձել Բաքվում ՌԴ նախագահի այցի շրջանակներում:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանին վերաբերող հիմնական արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն քննարկվում են Հայաստանից դուրս, այլ նաև ՀՀ-ի բացակայության պայմաններում:

Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր, առաջնահերթություններ, իսկ հայաստանյան իշխանությունները միակ բանը, որ ստեղծված իրավիճակում անում են, հասարակությանը արհեստական լայվերով, տիկտոկյան նյութերով շրջափակելն է ու առանցքային խնդիրներից մեկուսացնելն է»:

Add new comment

From the author