detq

Իրանը ողջունում է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Թեհրանը ողջունում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։

Արաղչին շեշտել է, որ դա պահանջում է երկխոսություն՝ խնդիրները լուծելու և եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը շտկելու համար։

Հեռախոսազրույցի ընթացքում եվրոպացի պաշտոնյան շնորհավորել է Արաղչիին Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի օրոք Իրանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսություններն ու խորհրդակցությունները կշարունակվեն և կընդլայնվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև իրենց հետաքրքրող մի շարք թեմաների, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների և Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի ցեղասպան պատերազմին առնչվող վերջին զարգացումների շուրջ։

Add new comment

From the author