detq

Հանուն խաղաղության Կիևը տարածքներ չի զիջի․ Զելենսկի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանուն խաղաղության Կիևը տարածքներ չի զիջի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է RBK-ի ուկրաինական ծառայությունը։

Զելենսկին շեշտել է, որ չեն դիտարկում առաջնագծում հակամարտությունը դադարեցնելու տարբերակը։ «Կիևը պատրաստ չէ օգտագործել Ուկրաինայի տարածքը՝ որպես խաղաղության առաջարկի տարբերակ»,- ասել է նա։

Վերջինս համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա վերականգնել այն ազդեցությունը, որը նախկինում ուներ Խորհրդային միությունը։

«Ես գիտեմ, որ բոլորը կարծում են՝ Պուտինը աշխարհաքաղաքական մեծ նպատակներ ունի, կայսերական հայացքներ և այլն։ Նա 100 տոկոսով ցանկանում է վերադարձնել այն ազդեցությունը, որն ուներ Խորհրդային միությունը։ Սա մեզ համար պարզ է, բայց նա չի վերադարձնի։ Նա պարզապես ժամանակ չի ունենա»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Add new comment

From the author