jfdj

Խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է. Բայրամով

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական AZERTAC լրատվական գործակալությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները քաղաքական, անվտանգության, պաշտպանական, տնտեսական-առևտրային, էներգետիկ, տրանսպորտային-հաղորդակցական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրները։

Համատեղ մամուլի ասուլիսում Բայրամովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է․ «Թեև բանակցային գործընթացում դրական դինամիկա է նկատվում, պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի Սահմանադրությամբ և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ գաղտնիք չէ, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ներկայումս խաղաղության պայմանագրի ավարտի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ մեր երկրների նկատմամբ տարածքային պահանջներն են»։

Նա զուգահեռ հայտարարել է, թե իբրև Հայաստանը վերջին շրջանում զինվում է, և կան երրորդ երկրներ, որոնք նրան դրդում են դա անել. «Մտահոգիչ է այս միտումը։ Ադրբեջանը հետևում է գործընթացներին, և դա համաձայնեցված է Թուրքիայի հետ»։

Add new comment

From the author