detq

Իրանը կաջակցի Գազայում հրադադարի ցանկացած համաձայնագրի, որն ընդունելի կլինի ՀԱՄԱՍ-ի համար

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանը կաջակցի Գազայում հրադադարի ցանկացած համաձայնագրի, որն ընդունելի կլինի ՀԱՄԱՍ-ի համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Արաղչին վերահաստատել է Թեհրանի շարունակական աջակցությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյայի հետ հեռախոսազրույցում վերջինս Իրանի արտգործնախարարին տեղեկացրել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։

ՀԱՄԱՍ-ի խոսնակը միաժամանակ բարձր է գնահատել Իրանի շարունակական աջակցությունը Պաղեստինին: Իր հերթին Արաղչին վստահություն է հայտնել, որ վերջնական հաղթանակը Պաղեստինի ժողովրդինն է լինելու։
 

Add new comment

From the author