detq

Հարևան և տարածաշրջանային երկրների հետ համագործակցության զարգացումն Իրանի առաջնահերթությունն է. Փեզեշքիան

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր կառավարության արտաքին քաղաքականության օրակարգում հարևան և տարածաշրջանային երկրների հետ համագործակցության զարգացումը առաջնահերթություն է հռչակել։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին նա նշել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին իր հղած ուղերձում։

Հաղորդվում է, որ Փեզեշքիանը Միրզիյոևին և Ուզբեկստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։

Նա վստահություն է հայտնել, որ Իրանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Իրանի նախագահը նաև նշել է, որ իր վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը հարևան և տարածաշրջանային պետությունների, հատկապես Ուզբեկստանի Հանրապետության հետ համագործակցության զարգացումն է։

Նշենք, որ Միրզիյոևն Ուզբեկստանում իշխանության եկավ 2016 թվականի դեկտեմբերին՝ նախկին նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո։ Վերջինս երկիրը ղեկավարում էր 1991 թվականից ի վեր։

Add new comment

From the author