detq

Իսրայելին աջակցելը նման է կաղ ու պարտվող ձիու վրա խաղադրույք կատարելուն․ Նասեր Քանաանի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին կարծում է, որ այլ երկրների աջակցությունն Իսրայելին նման է ձիարշավում կաղ ու պարտվող ձիու վրա խաղադրույք կատարելուն: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի պաշտոնյան գրել է X-ի իր միկրոբլոգում։​​​​​​

«Գազայի հատվածի դեմ 11 ամիս համապարփակ ու խելագար պատերազմից և ավելի քան 41 հազար պաղեստինցիների սպանությունից հետո սիոնիստ առաջնորդների միջև տարաձայնությունները հասել են իրենց գագաթնակետին, և ընդհանուր բողոքներն ու գործադուլները հասարակության մեջ աննախադեպ ծավալվել են»,- նշել է նա:

Իրանցի պաշտոնյան վստահ է, որ իսրայելական հասարակության և իսթեբլիշմենթի բաժանումը օրեցօր միայն ավելի ու ավելի է սրվելու։

Քանաանին հավելել է, որ Թեհրանը շարունակելու է աջակցել Պաղեստինին, իսկ սիոնիստական ռեժիմի կործանումն անխուսափելի է։

Add new comment

From the author