սդվ

Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին խմբագրության մեջ ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են. ԱԳ նախարար

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Երևանը Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի տասներորդ խմբագրությունը, ինչը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը, այսօր Լյուքսեմբուրգի պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի տասներորդ խմբագրությունը, նաև գաղտնիք չէ արդեն, որ այս խմբագրությունը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր, և ըստ էության սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - նշեց Միրզոյանը։

Նա հավելեց՝ Երևանը հավատացած է, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

«Տեքստի շուրջ ալևս անհամաձայնություն չունենք, այլ բան, որ երբեմն Ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ կամ այլ խնդիրներ է նաև փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ արդեն կարող են համաձայնեցված տեքստը ստորագրել: Իհարկե, մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չէ կարգավորել, մնացյալն արդեն կմնա հետագա բանակցություններին՝ կողմերի երկուստեք հետաքրքրության դեպքում», - նշեց Միրզոյանը:

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել պայմանագրի 10-րդ փաթեթը։ Բաքվից արձագանքել էին, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։

 

Add new comment

From the author