detq

Կրեմլը չի հերքել Իրանից բալիստիկ հրթիռներ ստանալու մասին պնդումները

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Պաշտոնական Կրեմլը չի հերքել արևմտյան լրատվամիջոցներում առկա այն պնդումները, որ Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է մատակարարում Ռուսաստանի Դաշնությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է` Թեհրանը Մոսկվայի կարևոր գործընկերն է, ինչպես նաև, որ ռուսական կողմը «տեսել է այդ տեղեկությունները»։

«Ամեն անգամ չէ, որ նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Իրանը մեր կարևոր գործընկերն է, մենք զարգացնում ենք առևտրատնտեսական հարաբերությունները,  համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում»,- ասել է ռուս պաշտոնյան։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ամերիկյան «The Wall Street» պարբերականը հայտնել էր, որ Իրանը փոքր հեռահարության հրթիռներ է առաքել Ռուսաստան։ Սպիտակ տունը հայտարարել էր՝ իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումները Ռուսաստան Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին Իրանի աջակցության նշան են, ինչն ավելի է սրում իրավիճակը։

Add new comment

From the author