Ընդունվել է թյուրքական աշխարհի միասնական այբուբենը
Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի ստեղծման հանձնաժողովի հիմնադիրը Թյուրքական պետությունների կազմակերպությունն է։
Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել Աստանայում 2023 թվականի մայիսի 28-29-ը, երկրորդը՝ 2024-ի մայիսի 7-ին Բաքվում։
Այս մասին հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։
Թյուրքական ակադեմիայի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, նշվում է, որ սեպտեմբերի 9-11-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի ստեղծման հարցերով զբաղվող հանձնաժողովի երրորդ նիստը՝ Թյուրքական ակադեմիայի և Թուրքիայի լեզվաբանական ընկերության համագործակցությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 34 տառից բաղկացած ընդհանուր թյուրքական այբուբենի առաջարկի շուրջ։
«Նիստում հաստատվել են թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի 14 տառերը։ Հուսով ենք, որ բոլոր տառերը կհամաձայնեցվեն ու կհաստատվեն»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապես Շահին Մուստաֆաևը։
Add new comment