Էրդողանն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հանդիպմանը: Այս մասին հայտնում է թուրքական «TRT haber»-ը։
«Իհարկե, Փաշինյանի հետ հանդիպմանն ավելի շատ առաջին պլան են մղվել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները։ Այս հարցում տեսա, որ Փաշինյանը դրական մոտեցում ունի»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով` խաղաղության հարցում Ադրբեջանը ևս դրական մոտեցում ունի:
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների դրական տրամադրվածությունը կխթանի առկա խնդիրների լուծումը:
Add new comment