Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել իտալական «La Repubblica» լրատվամիջոցին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ըստ Հաջիևի՝ տարածաշրջանում խաղաղություն է ձեռք բերվել ոչ թե Հայաստանի բարի կամքով, այլ Ադրբեջանի ռազմական և հարկադրական միջոցներով։
Նա շարունակել է Ադրբեջանի քարոզչությունը ՀՀ Սահմանադրության շուրջ՝ նշելով, որ խաղաղության խոչընդոտներից մեկը հենց ՀՀ Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Խաղաղության պայմանագիրը թղթի կտոր չէ, այն պետք է երաշխիք լինի, որ Հայաստանում ոչ ոք չի դիմի ռևանշիզմի Ադրբեջանի դեմ, որը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է նա։
Add new comment