detq

Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի ագրեսիվ գործողություն։

Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Նասեր Քանաանին շեշտել է՝ «Հիզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի սպանությունից հետո Իրանի իշխանությունները հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին և կապի մեջ են Լիբանանի իշխանությունների հետ։

«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել նաև առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի և Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի հետ խոսակցությունից հետո։ Մենք շփման մեջ ենք Լիբանանի իշխանությունների հետ ու հետևում ենք իրավիճակին։ Իրանն անպատասխան չի թողնի սիոնիստական ռեժիմի ոչ մի ագրեսիվ գործողություն, վարչակարգն ապատիժ չի մնա իր հանցագործությունների համար»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Add new comment

From the author