detq

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին, Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելին Սիրիայի դեմ գրոհների համար։ 

Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ երեք երկրների ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Հանդիպումը, որի ընթացքում արտաքին գործերի նախարարները դատապարտել են իսրայելական ուժերի գրոհները Սիրիայի դեմ և դրանք անվանել միջազգային օրենքների ակնհայտ խախտում, կայացել է Սիրիայի հարցով երեք երկրների միջև ձևավորված Աստանայի ձևաչափի շրջանակում։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր Սիրիայի հարավին հասցված հարվածի հետևանքով ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի՝ Ահմադ Մուհամադ Ֆահդի սպանության մասին։ Թեհրանը խոստացել է վրեժխնդիր լինել այս սպանության համար։

Add new comment

From the author