detq

Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ ուժեր ուղարկել Լիբանան կամ Գազայի հատված՝ Իսրայելի դեմ պատերազմելու։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Հատկանշական է, որ պաշտոնական Թեհրանի այս հայտարարությունը հնչում է իրանամետ «Հիզբոլլահ» շարժման դեմ Իսրայելի ահագնացած հարձակումների ֆոնին։ Այս համատեքստում մտավախություններ են հնչում, որ զինված հակամարտությունը կարող է սփռվել մերձավորարևելյան ողջ տարածաշրջանում։

«Կառավարությունները, երկրները և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, այդ թվում՝ Լիբանանում և Պաղեստինում, ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ սիոնիստական վարչակարգի ագրեսիայից պաշտպանվելու համար։ Լիբանանն ապացուցել է, որ կարող է ինքնուրույն հաղթել այդ օկուպացիոն ռեժիմին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կամավորներ կամ օժանդակ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չունի»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Քանաանին միևնույն ժամանակ վստահեցրել է, որ Իսրայելի ապօրինություններն անպատիժ չեն մնալու։

Add new comment

From the author