Submitted by H.Aslanyan on
Միհրան

1940-ականների Ֆրանսիան չի խայտառակվել, ինչպես Հայաստանը. կապիտուլացված Ֆրանսիայում գտնվել է գեներալ դը Գոլ, ով չի համակերպվել Հիտլերի վեցնոցը դառնալու մտքի հետ

Երկրորդ աշխարհամարտում հաղթել են դաշնակիցները՝ ԽԱՀՄ-ը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Հայտնի է, որ Ֆրանսիայի հաղթանակը մեղմ ասած «ականջներից ձգած է» ու առանձնապես չի տարբերվում օրինակ՝ լեհական հաղթանակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«1940-ին Ֆրանսիան շշմեցուցիչ պարտություն է կրել ու կապիտուլացվել՝ դրա հետ ուղեկցված ստորացումով: Այնուամենայնիվ, 1940-ականների Ֆրանսիան չի խայտառակվել այնպես, ինչպես Նիկոլական Հայաստանը: Որովհետև կապիտուլացված Ֆրանսիայում գտնվել է գեներալ դը Գոլ, ով ի տարբերություն Ֆրանսիայի ռազմաքաղաքան էլիտայի մի հատվածի՝ չի համակերպվել Հիտլերի վեցնոցը դառնալու մտքի հետ և իր համախոհների հետ միասին հակահիտլերյան դիմադրության շարժում է կազմակերպել, ինչի արդյունքում էլ 1945-ին Ֆրանսիան տեղ ունեցավ Գերմանիայի անվերապահ կապիտուլացման ակտի ստորագրման արարողության սեղանին:

Սրանք հանրահռչակ փաստեր են, որոնք առանձնապես քննության կարիք չունեն: Ինչու՞ եմ սա արծարծում, որովհետև Նիկոլը փորձում է Երկրորդ աշխարհամարտի պատմության կեղծումը ծախել եվրոպացիների, մասնավորապես՝ Ֆրանսիայի վրա:

Պետական հեռուստաընկերության եթերում Նիկոլի քարոզիչները կազմակերպում են «քննարկում», որտեղ ոմն «քաղաքագետուհի» թեմա է բացում, թե խորհրդային և հետխորհրդային տարիներին հայության շրջանում միֆ է պտտվել, թե իբր Երկրորդ աշխարհամարտում Ֆրանսիան չի կռվել կամ լավ չի կռվել (արհեստածին հերյուրանք): Դրա վրա Պետրոսը չափ է տալ, իսկ «փորձագիտական» խոռը սկսում է՝ …այն էլ ոնց է կռվել… ի տարբերբերություն ԽՍՀՄ-ի՝ Ֆրանսիան այսպես, Ֆրանսիան այնպես… Կարճ ասած՝ բեմադրվում է մի տեսարան, որտեղ Նիկոլի անգրագետ քարոզիչները միաժամանակ համ վատաբանում են «քըխ սովետին», համ էլ հաճոյանում են Մակրոնի Ֆրանսիային:

Հանրայինի եթերում պատմությունը կեղծելով՝ Նիկոլն իր եվրագործընկերներին ստոր ծառայություններ է մատուցում, որ հանկարծ չբարկանան, թե ինչու էր մայիսի 9-ին Մոսկվայում: Միաժամանակ, Նիկոլը Մակրոնին «քավորի պատասխան էր» տալիս: Հիշու՞մ եք, որ Հայաստանում Մակրոնի դեսպանը հայտարարում էր, թե Նիկոլը չի հանձնել Արցախը, այլ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրողներն են հանձնել: ԽՍՀՄ դերը վարկաբեկելով ու Ֆրանսիայի դերը բարձրացնելով՝ Նիկոլի քարոզիչները Մակրոնին վարձահատույց են լինում հենց այդ հայտարարության համար»,- գրել է նա:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել