1994-ի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին. Փաշինյան
1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել, ուրիշ բովանդակության մասին խոսույթները ՀՀ-ում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը
«Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն