«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է նոր վերլուծական հոդված՝ նվիրված Ադրբեջան–Իսրայել ռազմավարական դաշինքին և դրա հնարավոր ազդեցություններին տարածաշրջանում։  «Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։   Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991

Ադրբեջան-Իսրայել դաշինքը վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է նոր վերլուծական հոդված՝ նվիրված Ադրբեջան–Իսրայել ռազմավարական դաշինքին և դրա հնարավոր ազդեցություններին տարածաշրջանում։

«Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ 

Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի անկախությունը։ 1992 թվականին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականին Ադրբեջանում բացվել է Իսրայելի դեսպանություն։

Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտոնական երկխոսությունն սկիզբ է առել 1995 թվականին։ Կողմերն՝ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինն ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն, առանց միջնորդների, Նյու Յորքում քննարկել և արձանագրել են, որ Իսրայելին անհրաժեշտ է էներգակիրների կայուն և հուսալի աղբյուր, իսկ Ադրբեջանին՝ իսրայելական ռազմական պաշտպանական համակարգեր: Բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը կայացել է 1998 թվականին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու, ինչից հետո Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց հիմնական գործընկերներից մեկն է։

Ի սկզբանե՝ պետական մակարդակով Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններն Իսրայելն է նախաձեռնել՝ ունենալով ռազմավարական մի շարք հետաքրքրություններ։ Այս առումով էական էր Իսրայել պետության հիմնադիր, վարչապետ Բեն Գուրիոնի «Շրջագծի հայեցակարգը», որը ենթադրում էր մուսուլմանական, բայց ոչ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացում և ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատում հակառակորդ երկրների սահմանակից հարևանների հետ։ Տվյալ դեպքում՝ կարևորվել են շիայական բնակչություն ունեցող Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, Իսրայելի տարածաշրջանային առանցքային հակառակորդ Իրանին ուղղակիորեն սահմանակից լինելու և նավթային ռեսուրսներ ունենալու հանգամանքները։

Իսրայելական ղեկավարությունը 2000-ական թվականների կեսերից նոր թափ է հաղորդել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Դրա համար խթան է հանդիսացել Իսրայելի Կնեսետի 2006 թվականի ընտրություններում «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության հաջողությունը և դրա ղեկավար, Խորհրդային Մոլդովայում ծնված Ավիգդոր Լիբերմանի նշանակումը փոխվարչապետի և Ստրատեգիական պլանավորման նախարարի պաշտոնում: Այս ընտրություններով պատգամավոր է ընտրվել նաև ծնունդով Բաքվից Իոսեֆ Շագալը՝ դառնալով Կնեսետում Ադրբեջանի խոսափողն ու շահերի պաշտպանը:

2006 թվականին Շագալի գլխավորությամբ ձևավորվել է Իսրայել-Ադրբեջան պատգամավորական բարեկամական խումբը։ Նա ղեկավարել է «Ադրբեջան-Իսրայել ասոցիացիան», որը Թել Ավիվում կազմակերպել է ադրբեջանական մի շարք միջոցառումներ։ Նրա գործունեության արդյունքում են հաճախակիացել իսրայելցի պաշտոնյաների այցերն Ադրբեջան՝ քննարկելու Իսրայելին ադրբեջանական նավթի և գազի մատակարարման հարցերը, որոնց արդյունքում Իսրայելը Ջեյհանից Հայֆայի նավահանգստով սկսել է ադրբեջանական նավթ ներմուծել: 2007 թվականի օգոստոսին Լիբերմանը Բաքվում քննարկել է Ադրբեջանի կառավարության կողմից Իսրայելի ադրբեջանցիներին թոշակ տրամադրելու, տնտեսական համագործակցության, ռազմական անվտանգության, Իրանի միջուկային սպառնալիքի և հակաահաբեկչական պայքարի հետ կապված հարցեր: Իսրայելի փոխվարչապետը մասնակցել է նաև Բաքվի հրեական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Ընդհանրապես, Լիբերմանների ընտանիքի հետ են կապված իսրայելաադրբեջանական տնտեսական և ռազմական մի շարք գործարքներ։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական հարաբերություններում տիրապետող են նաև Լիբերման-Ալիև ընտանեկան բիզնես շահերը՝ հաշվի առնելով Լիբերմանի կողմից Իլհամ Ալիևին պարբերաբար գովերգելը, ընտրություններում վերջինիս օգտին թույլ տրված խախտումներն անտեսելը և այլն։ Կան տեղեկություններ, որ Իսրայելի հետախուզական ծառայություններն են զբաղվել Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի պաշտպանությամբ։

Հենց այս պաշտոնյայի օժանդակությամբ է Բաքուն սկսել ձեռք բերել իսրայելական արդիական ռազմատեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվել են Արցախի դեմ 2016, 2020 և 2023թվականներին: Նախարարական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիբերմանի շնորհիվ է Ադրբեջանի հանդեպ Իսրայելի նման ուշադրության մեծացումը՝ որպես նավթի ու զենքի առևտրի և Իրանի դեմ հետախուզության հարթակ։ Չնայած Ադրբեջանի տարածքում հակաիրանական հենակետեր ունենալու մասին տարբեր պնդումների հերքմանը՝ Լիբերմանը չի թաքցրել, որ Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններին ու իսրայելցի պաշտոնյաների հաճախակի այցերին Թեհրանը կընդդիմանա, և Բաքվին կոչ է արել անտեսել կամ թույլ չտալ իր փոխարեն որոշել՝ «ում հետ ընկերություն անել»։

Հայտնի է դարձել նաև, որ Լիբերմանի որդիները ներգրավված են ադրբեջանական կառավարության համար իսրայելական բարձր տեխնոլոգիական արտադրանքի, հարկերի հավաքագրման, ջրի աղազերծման և այլ ապրանքատեսակների մատակարարման գործարքներում։ Խմելու ջրի խնդիր ունեցող Բաքվի համար Կասպից ծովի ջրի աղազերծման (խմբ․՝ խմելու համար պիտանի դարձնելու) գործարանի կառուցման ծրագիրը, որի մանրամասները պահվում են խիստ գաղտնի, նույնպես կապվել է Լիբերմանի ընտանիքին պատկանող I.D.E. Water Assets Ltd ընկերության հետ։

Սակայն, փաստացի, միայն 2021 թվականի հուլիսին է Թել Ավիվում ադրբեջանական առևտրային ներկայացուցչություն բացվել, ինչը Բաքվում Իսրայելի դեսպանը որակել է որպես պատմական իրադարձություն։ Շուրջ 30 տարվա անմիջական շփումների պայմաններում Իսրայելում ադրբեջանական դեսպանությունը հիմնվել է 2023 թվականի մարտին։ Ստացվում է՝ 2020 թվականին՝ Արցախի դեմ պատերազմից ու հատկապես իսրայելական մատակարարումների օգնությամբ հաղթանակ տանելուց հետո է այդ համագործակցությունը դուրս բերվել ստվերից, ինչն ընդգծել են նաև իսրայելցի գործիչները՝ հեռանկարում ունենալով «ազատագրված տարածքներն» Իրանի դեմ օգտագործելու անհրաժեշտությունը։

Համարվում է նաև, որ ջերմ հարաբերությունների մասին անկաշկանդ բարձրաձայնումների տեղիք է տվել Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի առնչությամբ Արևմուտքի և Իրանի կոշտ դիրքորոշումը։ Սակայն Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունեցող մուսուլմանական միակ երկրի կարգավիճակն Ադրբեջանը սկսել է կորցնել ԱՄՆ-ի միջնորդությամբ 2020-2021 թվականներին արաբական երկրների և Իսրայելի միջև «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրմամբ, ինչպես նաև՝ իսրայելական ներկայության պատճառով Թեհրանի կողմից Բաքվի նկատմամբ ճնշումների մեծացմամբ։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջան-Իսրայել դաշինքը հիմնված է առանցքային 2 ուղղությունների վրա՝ տնտեսական (նավթ և գազ) և ռազմական (զենք, հետախուզություն)։ Հրեական պետությունն ադրբեջանական էներգակիրների կարևորագույն գնորդն է, Ադրբեջանը՝ Իսրայելի էներգետիկ անվտանգության կարևոր դերակատարը: Ավելին՝ 2019 թվականին Թել Ավիվում ստորագրվել է EastMed գազատարի կառուցման մասին համաձայնությունը, որը ենթադրում է ադրբեջանական գազի առաքում դեպի Միջերկրական ծով, ապա՝ Իսրայել։ Այսինքն՝ դեռ 2000-ական թվականների վերջերից քննարկված նախագծերն աստիճանաբար կյանքի են կոչվում, իսկ սիրիական իրադարձությունների արդյունքում՝ Ադրբեջանը դիտարկում է նաև Սիրիային և նրա տարածքով դեպի հարավ գազ մատակարարելու հնարավորությունները։

Երկու երկրների միջև տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն նավթի առևտրով։ Նրանք համագործակցում են նաև գյուղատնտեսության, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։ Վերջին ոլորտը հայտնի է մասնավորապես կոռուպցիոն գործարքների և օրգանների վաճառքի մասին տվյալներով։

Չնայած Բաքվի թվացյալ չեզոք հայտարարություններին՝ առկա են Իսրայելի վարչապետի և այլ պաշտոնյաների վկայություններն այն մասին, որ Ադրբեջանը հրեական պետությանն աջակցել է նաև Գազայի դեմ պատերազմում՝ առնվազն ավելացնելով վառելիքի մատակարարումները։

Թեև իսրայելական զենքի գնման վերաբերյալ պայմանագրերի կնքման մասին սկզբնական տվյալները վերաբերում են 2008 թվականին, սակայն կան տեղեկություններ նաև Արցախյան 1-ին պատերազմի ընթացքում Ադրբեջանին Իսրայելի ռազմական աջակցության մասին (օրինակ՝ Stinger հրթիռների տրամադրում

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն` 2016-2020 թվականներին Ադրբեջան ներկրվող սպառազինության 69%-ը եկել է Իսրայելից, որը կազմում է իսրայելական զենքի արտահանման ամբողջ ծավալի 17%-ը։

Ադրբեջանին զենքի վաճառքն Իսրայելի համար ոչ միայն տնտեսական օգուտներ է ապահովել, այլև այդօրինակ աջակցությամբ հրեական պետությունը ձեռք է բերել նշանակալի հարթակ՝ ընդդեմ Իրանի։ Չնայած Բաքվի հերքումներին՝ ադրբեջանական տարածքն Իրանի դեմ առնվազն հետախուզական նպատակներով օգտագործելու մասին իրանական կողմից պնդումներ են հնչել։ Հաշվի առնելով իսրայելական ռազմավարական հեռահար նպատակները՝ Իրանից բացի, Ադրբեջանը հրեական պետության համար կարևոր դարպաս կարող է հանդիսանալ նաև դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիա, ինչով էլ կարող է բացատրվել Ադրբեջանում կայուն հիմքեր գցելու և նրան տարածաշրջանային կարևոր դերակատար դարձնելու Իսրայելի հետևողականությունը։

Այդուհանդերձ՝ իսրայելաադրբեջանական հարաբերությունները դեռևս կրում են չփաստաթղթավորված ռազմավարական բազմաշերտ համագործակցության բնույթ։ Իլհամ Ալիևի բնորոշմամբ՝ «դրանք այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին»։

Փաստորեն՝ Ադրբեջան-Իսրայել դաշինքը թեև երկու երկրների համար դրական նշանակություն ունի, սակայն տարածաշրջանային մյուս երկրների համար խնդրահարույց է՝պայմանավորված անվտանգային մարտահրավերներով։ Նշված դաշինքի շրջանակներում՝ Ադրբեջանի և Իսրայելի խաղաղ բնակչությունն օգտագործվում է որպես «ռազմական մսացու», մինչդեռ արդյունքները բաժին են հասնում բացառապես իշխող ընտանիքներին և նրանց հարազատներին»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պшտերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Իրանի զսպվածությունը հաճախ է առիթ դարձել կարծելու, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում․ այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացում
Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը․ մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։   «Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,  Ինձ համար պատիվ է Ձեզ պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17–ին էր, Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ հազարամյա։  Իսկ իմ նախորդ ելույթից անցել է ընդամենը երկու տարի հինգ ամիս։  Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջան
ՀՀ-ն պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան
Մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,-Եվրոպական խորհրդարանում ասել է Փաշինյանը:
Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում
Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ մարտի լույս 11-ի գիշերը Իրանի կողմից Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ռմբակոծությունը դարձել է Իսլամական Հանրապետության ամենազանգվածային հարձակումը տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր:  «Ճշմարիտ խոստում – 4» գործողության վերջին՝ 37-րդ ալիքը, որն իրականացվել է այսօր գիշերը, դարձել է Իրանի ամենազանգվածային գործողությունը տարածաշրջանում հակառակորդի ուժերի և օբյեկտների դեմ», –  նշել է հեռուստատեսությունը։ Վերջինիս տ
Իրանը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի և ԱՄՆ օբյեկտների վրա ամենահզոր հարձակման մասին
Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
Նա, ով սնվում է Իրանը ոչնչացնելու պատրանքներով, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին։   Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։ Այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անհետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին
Մարտի 10-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։   Շարունակվել է մտքերի փոխանակումը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով:   Լավրովը վերստին հայտնել է սկզբունքային դիրքորոշում՝ հօգուտ շուտափույթ դեէսկալացիայի և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն, ինչին ռուսական կողմն
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելուն․ Լավրովը՝ Արաղչիին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին և ընդգծել, որ Անկարան կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:   «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա»,- հայտնել է գ
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան դրա․ Ֆիդանը՝ Արաղչիին
Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով