Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Մենք հանդես ենք եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
«2020 թվականի պատերազմը և 2023 թվականին անցկացված հակաահաբեկչական գործողությունը վերջ դրեցին օկուպացիային: Մենք ամբողջությամբ վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Դրանից հետո մենք Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա նույնպես աննախադեպ դեպք է:
Պատերազմների պատմության մեջ մենք չենք գտնի մի օրինակ, երբ երկրները խաղաղության հասնեին վերջին արյունալի բախումից երկու տարի անց: Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց:
Հենց մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել: Թեև, կարծում եմ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև էմոցիաները: Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր ենք եղել մարտի դաշտում և չպետք է գնանք դրանից այն կողմ: Հակառակ դեպքում պատերազմն անվերջ կլինի»,- ասել է Ալիևը:
Ավելացնել նոր մեկնաբանություն