Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ դրանք մեր կարմիր գծերն են։
Ուկրաինայի նախագահի մյուս հայտարարությունները․
▪️ Ամերիկացիները վաղուց բարձրացնում են տարածքների փոխանակման հարցը, սակայն Ուկրաինան ոչինչ չի փոխանակում։
▪️ Նոյեմբերին կայանալիք բանակցություններում Ուկրաինան Ռուսաստանից կպահանջի դադարեցնել հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին և նավագնացությանը։
▪️ Պուտինը պետք է ապացուցի, որ ցանկանում է խաղաղություն։
Միևնույն ժամանակ, Զելենսկին համաձայնել է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի տարածքների «փոխանակման» հարցը։
Ավելացնել նոր մեկնաբանություն